ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Կա 1 զոհ, 7 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 18:10-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 93 NV 093 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝ Սևանա լճի ափի մոտ:
Վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն, որտեղ վիրավոր երեխաներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Արցախից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է