00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան ակնկալում է, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն ՀՀ-ի զարգացմանը. Զախարովա

© Photo : Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցОфициальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова
Официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Մոսկվան հույս է հայտնել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կնպաստեն Հայաստանի զարգացմանը, Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաև Անդրկովկասում խաղաղության ապահովմանը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։

Роберт Кочарян на предвыборной агиткампании в административном районе Нор Норк (9 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Խաղի կանոնները փոխվում են. ինչ քայլերի կարող է դիմել խորհրդարանական ընդդիմությունը

Նշվում է, որ ընտրություններին հետևել են բազմաթիվ տեղական (8749) և արտասահմանյան դիտորդներ (483), այդ թվում ՝ Ռուսաստանից: Բացի այդ, ընտրություններին հավատարմագրվել են 68 տեղական և 49 արտասահմանյան ԶԼՄ-ներ:

Ինչպես հայտարարել է Հայաստանում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը, երկրում ընտրություններն անցել են Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, դիտորդները չեն արձանագրել այնպիսի խոշոր խախտումներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա: Համանման գնահատականներով հանդես են եկել ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունները:

«Ակնկալում ենք, որ ընտրական գործընթացի արդյունքները դրանց օրենսդրական ձևակերպումից հետո կնպաստեն Հայաստանի առաջընթաց զարգացմանը, ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաև խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը ողջ Անդրկովկասյան տարածաշրջանում, նախևառաջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիակատար իրականացման առումով», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:

Մոտ օրերս ռուս զինվորականները կհաստատվեն Գեղարքունիքում. Գնել Սանոսյան

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Լրահոս
0