ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ազատամարտիկ Արթուր Այվազյանը` հայտնի «Մանախը», երեկ երեկոյան բերման է ենթարկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին քննչական կոմիտեից։
Այվազյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանություն):
ՔԿ–ից հայտնեցին նաև, որ առաջիկայում մանրամասներ կհրապարակեն դեպքի առնչությամբ։
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Մանախն իր ընկերների հետ բողոքի ակցիա էր իրականացրել Տեղ գյուղի մոտ` փակելով ճանապարհը և պահանջելով իրենց զինել: Ոստիկանությունը բերման էր ենթարկել 8 հոգու, որոնցից մեկին՝ Արթուր Այվազյանին, ձերբակալել էին:
Սակայն օրեր անց դատարանը մերժել է քննիչի կալանավորման միջնորդությունը և ապօրինի է ճանաչել նրա ձերբակալումը: Նա ազատ էր արձակվել։
Շիրակի մարզում ընտրողներին կաշառելու գործով ձերբակալվել է 5 անձ