ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը տվյալներ հայտնեց, թե ժամը 14-ի դրությամբ որքան մարդ է մասնակցել ընտրություններին։ Ընդհանուր 2 593 572 քվեարկելու իրավունք ունեցողներից արդեն իսկ քվեարկել են 695.626 քաղաքացի կամ ընտրողների 26.82 տոկոսը։
- Երևանում արդեն իսկ քվեարկել է 251 504 քաղաքացի կամ ընտրողների 29.28 տոկոսը,
- Արագածոտնում` 28 987 քաղաքացի կամ ընտրողների 24.68 տոկոս,
- Արարատում` 58 767 քաղաքացի կամ ընտրողների 26.31 տոկոսը,
- Արմավիրում` 51 536 քաղաքացի կամ ընտրողների 21.85 տոկոսը,
- Գեղարքունիքում` 46 268 քաղաքացի կամ ընտրողների 24.41 տոկոսը,
- Լոռիում` 61 081 քաղաքացի կամ ընտրողների 26.15 տոկոսը,
- Կոտայքում` 66 654 քաղաքացի կամ ընտրողների 27.54 տոկոսը,
- Շիրակում` 47 969 քաղաքացի կամ ընտրողների 21.15 տոկոսը,
- Սյունիքում` 36 619 քաղաքացի կամ ընտրողների 33.37 տոկոսը,
- Վայոց ձորում` 13 568 քաղաքացի կամ ընտրողների 29.1 տոկոսը,
- Տավուշում` 32 682 քաղաքացի կամ ընտրողների 29.79 տոկոսը։
Հիշեցնենք, որ 2018 -ի ընտրությունների ժամանակ ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել էր 636 055 քաղաքացի կամ ընտրողների 24,53 %: