ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը։ Այս պահին եղած տեղեկություններով` հանրապետության բոլոր 2008 ընտրատեղամասերն անխոչընդոտ բացվել են օրենքով նախատեսված ժամին։
Նշենք, որ տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։
Հիշեցնենք` արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։
Պաշտոնական տվյալներով` Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2 միլիոն 578 հազար 678 է։
Ամենամեծ թվով ընտրողներ ունի Երևանը՝ 855.631, ամենափոքրը` Վայոց Ձորի մարզը՝ 45.791:
Քվեների հաշվարկը կհեռարձակվի համացանցում. ԿԸՀ–ն որոշում ընդունեց
Էլեկտրոնային եղանակով ընտրելու իրավունք ունի 363 քաղաքացի։
Դրանք են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող քաղաքացիներն ու նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի չափահաս անդամները։
Ստորև ներկայացնում ենք, թե որ քաղաքական ուժերն են մասնակցում այսօրվա արտահերթ խորհրդարանական ընտրություններին և որ համարի ներքո։