00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատմության մեջ երբեք չեն եղել նման ծավալի ընտրական խախտումներ. «Հայաստան» դաշինք

© Sputnik / Aram NersesyanПредвыборный агитационный митинг блока "Айастан" на площади Республики (18 июня 2021). Еревaн
Предвыборный агитационный митинг блока Айастан на площади Республики (18 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2021
Բաժանորդագրվել
Դաշինքը ահազանգում է, որ երեկվանից տարբեր վայրերում սկսել են մեծ տպաքանակով տարածել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» դաշինքը՝ նշելով, որ նշված պատասխանատվության միջոցը նախընտրական քարոզչության շրջանում կիրառվել է միայն այդ կուսակցության նկատմամբ։

Второй президент Армении Роберт Кочарян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2021
«Կասկածո՞ւմ եք»․ Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց ու գնահատեց իր շանսերը

«Տեղեկացնում ենք նաև, որ երեկվանից տարբեր վայրերում սկսել են մեծ տպաքանակով տարածել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր։ Մեր տեղեկություններով, այս խայտառակ գործընթացը կազմակերպվել է հատկապես սորոսական կազմակերպությունների կողմից և հեռացող իշխանության թողտվությամբ»,- գրված է հայտարարությունում։

«Հայաստանի պատմության մեջ երբեք չեն եղել նման ծավալի ընտրական գործընթացի խախտումներ, և հրավիրում ենք բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունն այս շարունակական խախտումներին»,- գրված է հայտարարությունում։

© SputnikՏարբեր վայրերում սկսել են մեծ տպաքանակով տարածել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր
Պատմության մեջ երբեք չեն եղել նման ծավալի ընտրական խախտումներ. «Հայաստան» դաշինք - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2021
Տարբեր վայրերում սկսել են մեծ տպաքանակով տարածել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր

Դաշինքը դիմում է ոստիկանությանը` սեղմ ժամկետներում, ընդհուպ մինչեւ մի քանի ժամվա ընթացքում, հայտնաբերել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր պատրաստողներին, տարածողներին ու պատվիրատուներին և անհապաղ բերման ենթարկել, հատկապես, որ համացանցում արդեն առկա են համապատասխան տեսանյութեր։

«Հակառակ պարագայում կգնահատենք, որ այդ գործընթացը կազմակերպված է և ուղղորդվում է իշխանությունների կողմից», - ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։ 

Տարեցները հիմնականում չգիտեն քվեարկության նոր կանոնները. մարդիկ շտապում են ընտրությունների

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Լրահոս
0