ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik․ Հանձնաժողովի 119 անդամ չեն ներկայացել ընտրատեղամաս։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կազմակերպված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Բոլոր 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները ներկայացել են։ 16064 անդամներից չեն ներկայացել 119-ը 114 տեղամասերում», - հայտարարեց Մուկուչյանը:
Նա տեղեկացրեց, որ արդեն ավարտվել է էլեկտրոնային քվեարկությունը, սակայն արդյունքները կամփոփվեն միայն այսօր կայանալիք քվեարկությունից հետո։
«Թվով 500 ընտրողներ քվեարկությանը մասնակցել են էլեկտրոնային քվեարկության եղանակով հունիսի 11-13-ին», - ասաց Մուկուչյանը։
Նա նշեց, որ երեք ժամը մեկ կհրապարակվեն քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկություններ, իսկ կեսգիշերից կսկսվի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը:
Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասերում։ Նշենք, որ տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։
Ընտրակաշառքի 155 դեպք, 26 քրեական գործ, 6 կալանք. դատախազությունը տվյալներ է հայտնել
Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։
Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։
Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել