ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը քվեարկության է եկել որդու՝ Նարեկի հետ։
Sputnik Արմենիայի ֆոտոխցիկն արձանագրել է, թե ինչպես է Մարուքյանը հերթում կանգնած համբերատար սպասում ընտրատեղամասի մուտքի մոտ։
Նշենք, որ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը քվեարկությանը մասնակցում է Երևանի Ծարավ Աղբյուր 55ա հասցեում գտնվող 1/20 ընտրատեղամասում։
Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։
Ընտրակաշառքի 155 դեպք, 26 քրեական գործ, 6 կալանք. դատախազությունը տվյալներ է հայտնել
Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։
Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։
Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել