https://arm.sputniknews.ru/20210619/irany-karox-e-zspel-syuniqum-adrbejana-turqakan-aktivutyan-jigery-27984878.html
Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը. Միսակյան
Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը. Միսակյան
Sputnik Արմենիա
Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին և հայ-իրանական հարաբերություններին։ 19.06.2021, Sputnik Արմենիա
2021-06-19T16:47+0400
2021-06-19T16:47+0400
2021-07-17T17:25+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2060/77/20607759_0:0:1600:904_1920x0_80_0_0_55d899c7cc48211781bb60f8cc82fd93.jpg
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2060/77/20607759_0:0:1600:1006_1920x0_80_0_0_b310b21df11285782fcb02060940bc0c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, գարիկ միսակյան
իրանի իսլամական հանրապետություն, գարիկ միսակյան
Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը. Միսակյան
16:47 19.06.2021 (Թարմացված է: 17:25 17.07.2021) Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին և հայ-իրանական հարաբերություններին։
Պահպանողական էբրահիմ Ռաիսին կարող է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի նկատմամբ և Հայաստան-Իրան հարաբերությունները նոր հարթություն տեղափոխել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։
«Իրանում մինչ Ռայիսիի ընտրվելը և նախագահական ընտրությունները թե՛ խորհրդարանի, թե՛ փորձագիտական մակարդակում եղել են հայտարարություններ, Իրանի խորհրդարանի գիտական ուսումնասիրությունների կենտրոնը նաև զեկույց է հրապարակել, որտեղ նշվել է, որ Իրանի առաջնահերթություններից է լինելու տնտեսական հարաբերությունների բարելավումը Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասաց նա։
Նրա խոսքով` Իրանը տնտեսական ակտիվությամբ կփորձի կանխել թուրքական աննախադեպ ազդեցության աճն Ադրբեջանի Հանրապետության տարածքում, իսկ Հայաստանում` տարանցիկ ենթակառուցվածքներ ստեղծել և մեծացնել իր տնտեսական ազդեցությունը Սյունիքում։
«Սյունիքում իրանական ներկայության մեծացումը իրանական փորձագիտական շրջանակների կողմից կարևորվում է նրանով, որ Իրանը, տնտեսապես ակտիվանալով Սյունիքում, կարող է նաև որոշ չափով միջամտել Սյունիքի հետ կապված ադրբեջանա-թուրքական ձգտումներին»,- ընդգծեց Միսակյանը։
Նշենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են երեկ` հունիսի 18–ին։ Հաղթել է դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսին։
Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին չէր առաջադրվել, քանի որ լրանում էր նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը: