Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում անցկացվել են խորհրդարանական 7 ընտրություններ։ 8-րդ ընտրությունը, որը նաև առաջին արտահերթ ընտրությունն է, կանցկացվի վաղը` հունիսի 20-ին։
Խորհրդարանական առաջին ընտրությունն անցկացվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախության հռչակումից 4 տարի անց` 1995 թվականի հուլիսի 5-ին։ Խորհրդարան անցան 190 պատգամավոր, որից 150-ը` մեծամասնական ընտրակարգով։
Ի դեպ, հետագա բոլոր գումարման խորհրդարաններում պատգամավորների թիվն ավելի փոքր է եղել։
Իսկ ամենամեծ թվով պատգամավորներ ՀՀ խորհրդարանում ներկայացված են եղել մինչ անկախության հռչակումը` 1990թ–ին ընտրված ու մինչև 1995թ–ը գործած Գերագույն խորհրդում։ 260 պատգամավորներից կազմված այդ խորհրդարանում ներկայացված էին 2 քաղաքական ուժեր՝ Հայոց համազգային շարժումն ու Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։
Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունն իրականացվել էր 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգով։
2021թ–ի հունիսի 20-ի ընտրությունները ՀՀ–ում առաջինն են, որ կանցնեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով։
Sputnik Արմենիան ներկայացնում է, թե ՀՀ–ում կայացած որ խորհրդարանական ընտրություններում որ քաղաքական ուժերն են անցել խորհրդարան ու քանի մանդատով։
Չագուճ և բիզնեսի վրա հարձակումներ. Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության հետքերով