Երևանի Հանրապետության հրապարակն այսօր երեկոյան խիստ մարդաշատ էր։ Նախընտրական քարոզարշավի վերջին օրը «Հայաստան» դաշինքն անցկացնում էր իր ամփոփիչ հանրահավաքը։ Բազմահազար համակիրներին ներկայացան ցուցակում ընդգրկված գրեթե բոլոր թեկնածուները։
Ցուցակի առաջատար, վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ ամփոփիչ ելույթով։ Իսկ հանրահավաքն ամփոփեց նրա որդու կինը` հայտնի երգչուհի Սիրուշոն, որը ներկայացրեց «Գինի լից»` Թալեաթի մահը պատմող երգը։
Հանրահավաքից հետո մասնակիցները երթով անցան մայրաքաղաքի կենտրոնով։
Նշենք, որ երեկ` հունիսի 17–ին, ամփոփիչ հանրահավաքներ էին արել «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Բարգավաճ Հայաստանը»։
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։