00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աննախադեպ խորհրդարան, եթե… ​, կամ քարոզարշավի վերջին օրն ամենաշատը հնչող բառը

© Sputnik / Asatur YesayantsЗдание Национального Собрания Армении
Здание Национального Собрания Армении - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանն անդրադարձել է քարոզարշավին, սոցիոլոգիական հարցումներին և հնարավոր աննախադեպ խորհրդարանին։
Աննախադեպ խորհրդարան, եթե…

Եկեք անկեղծ լինենք։ Քարոզարշավի վերջին օրը սովորաբար ողջ աշխարհում ամենագլխավոր բառն է դառնում «եթե»-ն։ Համաձայնե՛ք, մեզ մոտ էլ շատ բան կախված է բազմաթիվ «եթե»-ներից։ Սկսենք ամենակարևոր «եթե»-ներից մեկից՝ եթե սոցիոլոգների կանխատեսումները իրականություն դառնան։ Գաղտնիք չէ, որ այս հարցն ամենավիճահարույցն է եղել հայաստանյան բոլոր ընտրություններում՝ հարցումների արդյունքներին մեծամասամբ չենք վստահում։

Կներեք, իսկ արդյոք որևէ մեկն ինձնից կպահանջի՞ հավատալ, օրինակ, իշխանական ճամբարի բարձրաձայնած պնդմանը, թե իրենց վարկանիշն այժմ երեք անգամ ավելի բարձր է հիմնական մրցակցի ցուցանիշից։ Ախր չեք էլ բարեհաճում ասել, թե ո՞վ, որտե՞ղ, ե՞րբ և ի՞նչ եղանակով է անցկացրել ձեր վկայակոչած հարցումը։ Ճիշտ նույն կերպ էլ չեմ հասկանում, թե ինչու պիտի հավատամ հակառակ կողմի պնդումներին, երբ նրանց աղբյուրն էլ անհայտ է։

И.о. премьер-министра Никол Пашинян на предвыборной агиткампании в Котайкской области (13 июня 2021). Егвард - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Ամենաարտառոց ընտրությունները. հավաքներին դագաղով մասնակցող թեկնածուն հաղթեց, իսկ մուրճո՞վը

Մարդ միանգամից մտաբերում է հայտնի պնդումը. «Եթե ցանկանաք պարզել, թե բնակչության քանի՞ տոկոսն է օգտվում ինտերնետից, և այդ հարցն ուղղեք ինտերնետից օգտվողներին՝ կասկած անգամ չունենաք, որ հարցվածների 100 տոկոսը կպնդի, թե ինտերնետից օգտվում է 100 տոկոսը»։ ​Ի՞նչ անենք։ Ստիպված դիմենք «Գելափին», որը ողջ քարոզարշավի ընթացքում պարբերաբար հրապարակում էր իր հարցումների արդյունքները։ Ու էլի՝ «եթե»։ Եթե հավատանք այդ սոցիոլոգիական ուսումնասիրություններին, մեր նոր խորհրդարանն ինչ-որ իմաստով աննախադեպ է լինելու։ Պառլամենտ կանցնի մի քանի կուսակցություն. դե, դա մեզ մոտ սովորական երևույթ է, սակայն այս անգամ՝ ի տարբերություն նախորդ տարիների, կունենանք երկու հզոր ուժ։

Ճիշտ է, էդպիսի բան մի անգամ եղել է հենց անկախության արշալույսին, երբ մրցակցում էին կոմունիստները և Հայոց Համազգային Շարժումը, բայց ժամանակները ամենևին նպաստավոր չէին կոմունիստների համար։ Սովետը, որտեղ նրանք տեր ու տիրություն էին անում, շատ արագ փլուզվեց, հայաստանցի կոմունիստներն էլ իրենց ուժերը ջլատեցին, մի քանի կուսակցություն ստեղծեցին, ինչի հետևանքով, գրեթե 20 տարի է՝ այլևս չեն երևում խորհրդարանի նիստերի դահլիճում։ ​Շարունակենք «եթե»-ների շարքը։

Դժվար է պոկվել վարչապետական աթոռից, կամ կրկին Հայաստանի և Իսրայելի նմանության մասին

Եթե հունիսի 20-ից հետո խորհրդարանում հայտնվեն երկու հիմնական ուժեր, որոնց մանդատների թիվը մոտավորապես հավասար կլինի, բայց չի բավականացնի տխրահռչակ կայուն մեծամասնությունը կազմելու համար, պիտի ձևավորվեն իրական կոալիցիաներ։ Թույլ տվեք մի փոքր շեղվել։ Ինչու եմ ասում՝ «տխրահռչակ»։

Որովհետև այդ անհեթեթ դրույթի՝ կայուն մեծամասնության ամրագրումը մեր նախկին իշխանությունները շատ լուրջ փաստարկով էին հիմնավորում՝ բա կիսապատերազմող երկիր ենք և մեր անվտանգությունն ապահովելու համար անպայման պիտի Ազգային ժողովում ունենանք ոչ թե սովորական, այլ շատ ավելի ուժեղ՝ կայուն մեծամասնություն։

Зал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2021
Արտահերթ, բայց ոչ արտառոց. հոլանդական ընտրություններն ու հայ «չգործարար» թեկնածուները

Հիմա այդ աբսուրդային դրույթի գործնական կիրառման արդյունքը։ Դուք ձեզ ավելի անվտա՞նգ եք զգում, երբ հարյուրավոր զինված ադրբեջանցիներ հանգիստ հատում են Հայաստանի արևելյան սահմանը ու իրենց հենակետերը տեղակայում մեր գյուղերի անմիջական հարևանությամբ։ Բայց ախր, վերջին երեք տարում խորհրդարանում ունեինք ոչ թե կայուն, այլ սուպերկայուն մեծամասնություն։ Բա ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ։ ​Հիմա այն մասին, թե ինչու եմ ասում, որ վերջապես պառլամենտում կարող ենք ունենալ իրական կոալիցիաներ։

Կարծում եմ, որ մանրամասնելու կարիք էլ չկա, որովհետև բոլորս գիտենք՝ իրական կոալիցիաներ խորհրդարանում հիմնականում երբեք չենք ունեցել։ Դատարկ, անիմաստ կոալիցիաներ են եղել, ես կասեի՝ «լավության կոալիցիաներ», երբ այն ուժը, որը կարող էր ցանկացած որոշում անցկացնել առանց որևէ մեկի օգնության, այնուամենայնիվ, որոշ կուսակցությունների լավություն էր անում՝ կառավարությունում հատկացնելով մեկ-երկու նախարարություն։ Իսկ եթե էլի համաձայն չեք, որ կոալիցիաները մեզ մոտ գերազանցապես դատարկ ու անիմաստ են եղել, խնդրում եմ պատասխանեք մի պարզ հարցի՝ բա այդ ինչպե՞ս էր պատահում, որ կուսակցությունները՝ «Դաշնակցությունը», «Օրինաց երկիրը», «Բարգավաճ Հայաստանը», տարբեր պատճառներով հերթով դուրս էին գալիս կոալիցիաներից, իսկ իշխող մեծամասնության ներկայացուցիչները միայն քմծիծաղ էին տալիս. «Է, չեք ուզում, մի՛ ուզեք, առանց ձեզ էլ շատ լավ յոլա կգնանք»։

Հեղափոխության հետևանքները, կամ ով չի ուզում երջանիկ լինել՝ գնդակահարել

​Եվ ուրեմն, որքան էլ արդարացիորեն փաստենք, որ վերջին օրերին տեղի ունեցողն իրավամբ կարելի է վիրավորանքի և ատելության քարոզարշավ անվանել, այնուամենայնիվ, գոնե ինստիտուցիոնալ առումով մեր նոր խորհրդարանը կարող է աննախադեպ լինել՝ երկու հիմնական ուժ, ինչպես, օրինակ, Ամերիկայում և Մեծ Բրիտանիայում և իրական կոալիցիաներ, ինչպես ողջ քաղաքակիրթ աշխարհում։ Եթե… ​Այս վերջին «եթե»-ն, իհարկե, ամենակարևորն է՝ եթե աղաղակող խախտումներ, խժդժություններ և ծայրահեղական դրսևորումներ չլինեն կիրակնօրյա քվեարկության ժամանակ և դրանից հետո։ Հավատանք, որ գոնե այս հարցում հաղթող դուրս կգանք։

Լրահոս
0