ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Beeline ընկերությունն այսօր առավոտյան իր բաժանորդներից որոշներին SMS հաղորդագրություն էր ուղարկել` կոչ անելով քվեարկել «Միասնական հայրենիքի» օգտին։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված էր կուսակցության կարգախոսը, քվեաթերթիկի թիվը և ակտիվ հղում, որը տանում էր կուսակցության ֆեյսբուքյան էջ։
Քիչ առաջ, սակայն, ընկերությունը երկրորդ հաղորդագրությունն ուղարկեց` խնդրելով անտեսել նախկին հաղորդագրությունը։
«Այն ուղարկվել է տեխնիկական սխալի պատճառով։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,–նշված է երկրորդ հաղորդագրության մեջ։
Իսկ թե ինչ տեխնիկական սխալի հետևանքով էր առաջին հաղոևրդագրությունն ուղարկվել` հայտնի չէ։
«Ամեն ինչ լավ է լինելու». Սամվել Կարապետյանը կրկնել է Քոչարյանի կարգախոսը
Հավելենք միայն, որ 2 հաղորդագրություններն էլ ոչ բոլոր բաժանորդներին են ուղարկել։
![Տեխնիկական սխալ է եղել. Beeline-ը խնդրում է անտեսել քաղաքական հաղորդագրությունը Տեխնիկական սխալ է եղել. Beeline-ը խնդրում է անտեսել քաղաքական հաղորդագրությունը - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/12/27972042_0:0:700:547_1920x0_80_0_0_84825375b0c3678eb0ccb90a8612b9d5.jpg)
ՄԻՊ–ը կդիմի ՍԴ` վիճարկելու նախընտրական քարոզչությանը վերաբերվող քրեական օրենսգրքի հոդվածը
Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։
Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։