00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստի 40 օրը մոտենում է. Կարին Տոնոյանը` Փաշինյանի վախերի և պահվածքի մասին

Բաժանորդագրվել
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Կարին Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին և սահմանային խնդիրներին, ներկայացրել ճգնաժամերից դուրս գալու իրենց տեսլականը։

Սահմանային վեճերն ու անվտանգային մարտահրավերները հնարավոր է կարգավորել միայն հաստատակամ իշխանություն և դիվանագիտություն ունենալու պարագայում, մինչդեռ Հայաստանի պետական կառավարման համակարգը ամբողջովին կազմաքանդված է, բոլորը զբաղված են ընտրություններով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Կարին Տոնոյանը: 

«Բացարձակապես չվախենալով մարտական գործողություններից` պետք է փորձել խաղաղությամբ լուծել այդ ամենը, պարզապես լավ բանակցողներ են պետք։ Մենք այս պահին կառավարում չունենք, մենք ունենք իշխանություն, որն ընդամենը զբաղված է ընտրությամբ»,- ասաց նա։

Նրա խոսքով` վերարտադրվելու մոլուցքով տարված վարչապետի պաշտոնակատարը չի նկատում, որ «թագավորը մերկ է», խոսում է ընտրություններում 60 տոկոս ձայն ունենալու մասին, բայց տեղաշարժվում է ոստիկանական մեծաթիվ զորքի ու քարոզարշավի շրջանակում համակիրներին մի մարզից մյուսը տեղափոխում։

«Այն մեծ վախերը, որ ինքն ունի և այն շոուն, որով այսօր իրեն պարուրել է, հիշեցնում է հայտնի հեքիաթը, որտեղ «թագավորը մերկ է»։ Ակնառու է, և կարծում եմ` նույնիսկ ինքը հասկանում է, որ շատ քիչ է մնացել իրեն, որովհետև ստի օրը 40 օր է, և այդ 40-րդ օրը մոտենում է»,- նշեց վարչապետի թեկնածուն։

Премьер-министр Никол Пашинян и омбудсмен Арман Татоян на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (26 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Թաթոյանը նամակ է գրել Փաշինյանին և առաջակել ՄԻԵԴ հրատապ գանգատ ներկայացնել

Տոնոյանը, որը հաճախ է այցելում Իշխանասարի երկայնքով տեղակայված բնագծերը հսկող մեր զինծառայողներին և օրերս է վերադարձել Սյունիքից, ասում է` տպավորված և ոգևորված է սյունեցիների կենսասիրությամբ  և մեր տղաների կամքով և հաստատակամությամբ, որոնք ամուր կանգնած են սյունյաց լեռներում։ Չնայած անմարդկային պայմաններին, տղաները նյութական ոչինչ չեն ուզում, միայն կրակելու հրաման ստանան, որ կարողանան գաղտագողի ու ապօրինաբար Հայաստանի տարածք ներխուժած թշնամուն հետ շպրտել։    

«Ամենաշատ վտանգված մարզում ամենամեծ հավատը կա հաղթանակի նկատմամբ։ Ես իրենցից ուժ առա։ Երբ նայում էի Խուստուփին, մտածում էի` գուցե իրոք Նժդեհի ոգին մնացել է այդ լեռներում, հակառակ դեպքում որտեղից այս ժողովրդին այսքան ուժ։ Ես համոզված եմ, որ Սյունիքն անպարտելի է»,- պատմեց Տոնոյանը։

Մանկավարժական բազմամյա փորձ ունեցող վարչապետի թեկնածուն համոզված է` Հայաստանի անվտանգության բանալին ո՛չ արևելքում, ո՛չ արևմուտքում, ո՛չ էլ հյուսիսում, կամ հարավում է. այն մեր երկրում է ու մեր զինվորն է, որի նկատմամբ հավատը պետք է բազմապատկել։

Оформление с агитрекламой партии Гражданский договор на здании Национальной галереи Армении - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Փաշինյանի կուսակցությունը պարզաբանել է` ինչու է իրենց պաստառը հայտնվել պատկերասրահի շենքին

«Պարտադիր չէ արտաքին հարաբերություններում անպայման արևմուտք, հյուսիս, արևելք կամ հարավ թեքվենք։ Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավորը հայոց բանակն է, հայ ժողովրդի կամքն է և ոգին։ Ուրեմն պետք է ժողովրդին այս հոգեբանական ծանր վիճակից հանենք, վերադարձնենք սեփական ուժերի նկատմամբ հավատը»,- նշեց Տոնոյանը։

Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում իրավիճակը լարվեց հատկապես այն բանից հետո, երբ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձեց որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային հատվածներում։

Անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների մի խումբ Արա Աբրահամյանի հետ մեկնել է Մոսկվա

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։

Նշենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

Լրահոս
0