Անդրեյ Ստենինի հիշատակին նվիրված մրցույթի ժյուրին՝ ի դեմս աշխարհի տիտղոսակիր լուսանկարիչների և փորձագետների, այսօր հայտարարել է 2021 թվականի դափնեկիրներին:
Հաղթողներին ընտրելու համար ժյուրին շուրջ 4,5 հազար աշխատանք է ուսումնասիրել:
Oվկիանոսների օր. մուլտֆիլմի հերոսների հիշեցնող ծովաբնակների լուսանկարները
Սպորտ, բնապատկերներ, կենդանական աշխարհ, կորոնավիրուսից փրկող բժիշկներ, պատերազմ, Երկիր մոլորակի բնակիչների դիմանկարներ...
Իր աշխատանքը ներկայացրած լուսանկարիչներից յուրաքանչյուրն ինքնատիպ է, տաղանդավոր և անկրկնելի։ Կարելի է պատկերացնել, թե որքան դժվարությամբ է ժյուրին կարողացել ընտրել լավագույններից լավագույնին։
«Ամենագեղեցիկ երկրի» լուսանկարները
Դժվարությամբ, բայց ստացվել է։ Եվ չէր կարող չստացվել, չէ՞ որ լուսանկարներից յուրաքանչյուրի մասին կարելի է մի հսկայական վեպ գրել։