00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Օրենքով հստակ կանոնակարգված չէ, թե քարոզարշավին ինչ չի կարելի անել. Քեռյանը` մուրճի մասին

© Sputnik / Zara MikaПолитолог Гарик Керян
Политолог Гарик Керян - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Բաժանորդագրվել
Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավի ժամանակ պարբերաբար թափահարվող մուրճի թեմային։ 
Քեռյան. «Մուրճով սպառնալը քաղաքական համակարգի հետամնացության արդյունքն է»

Գարիկ Քեռյանի դիտարկմամբ` այն հռետորաբանությունը, որ կա ընտրություններում պայքարող հակամարտ կողմերի միջև, երբեք չի եղել այս աստիճանի լարված ու սպառնալից։ Ըստ նրա`քաղաքացիները նախորդ ընտրություններում ականատես են եղել կատաղի մրցակցության, կոմպրոմատների, սև PR տեխնոլոգիաների օգտագործման, բայց ներկա ընտրությունների քարոզարշավում բացասական գործիքակազմն ավելի ցցուն և սուր է արտահայտվում։ 

«Մուրճը Նիկոլ Փաշինյանի ձեռքին իհարկե ունի սիմվոլիկ նշանակություն, որով նա փորձում է սպառնալ կամ կարգի հրավիրել բոլոր քաղաքական մրցակիցներին, որոնք կփորձեն ընտրությունների ընթացքում կամ հետո անել այնպիսի գործողություններ, որոնք կարող են սպառնալ «ՔՊ»–ի  վերջնարդյունքին։ Պետք է նկատի ունենալ, որ մյուս բոլոր քաղաքական ուժերն իրենց հռետորաբանության մեջ նույնպես չեն խուսափում մեկը մյուսին որոշակի կոշտ ձևակերպումներով որակումներ տալուց»,– նշեց քաղաքագետը։

Քեռյանի գնահատմամբ` քաղաքական դիրքորոշումներն ու միջանձնային հարաբերություններն այն աստիճանի լարված են, որ խոսքն այստեղ առողջ դիսկուրսի, ծրագրերի քննարկման մասին չէ, այլ հետընտրական գործընթացում մի խումբ մարդկանց կողմից մեկ այլ խմբի ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու սպառնալիքի մասին, ինչը բավականին լուրջ լարվածություն է ստեղծում։ 

И.о. премьер-министра Никол Пашинян на предвыборной агиткампании в Котайкской области (13 июня 2021). Егвард - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Ամենաարտառոց ընտրությունները. հավաքներին դագաղով մասնակցող թեկնածուն հաղթեց, իսկ մուրճո՞վը

«Ընտրական գործընթացները զարգացած ժողովրդավարական երկրներում կանոնակարգված են օրենքով, որում հստակ գրված է, թե ինչ կարելի է անել և ինչ չի կարելի անել։ Հատկապես ուժեղ վերահսկողություն կա ֆինանսական հոսքերի վրա, թե ով որքան է ծախսում, որտեղից է ստանում գումարները և ինչպես են գոյանում այդ միջոցները։ Ֆինանսական հոսքերը պետք է լինեն բաց և թափանցիկ, որպեսզի հասարակության համար ամեն ինչ լավ լինի։ Ցավոք, մենք չենք կարող համեմատվել ժողովրդավարական զարգացած երկրների հետ, քանզի մեզ մոտ նույնիսկ ֆինանսական վերահսկելիության թափանցիկություն չկա»,– նշեց քաղաքագետը։

Քեռյանի կարծիքով` Հայաստանում օրենքով հստակ կանոնակարգված չէ, թե քարոզարշավի ընթացքում ինչ չի կարելի անել, մինչդեռ զարգացած երկրներում օրենքը բավականին խիստ պատիժներ է սահմանում` հաշվի չառնելով` քաղաքական ուժը իշխող է, թե ընդդիմադիր։

Ով ինչպես է պայքարում ընտրողին գրավելու համար. Քեռյանը` ներքաղաքական գործընթացների մասին

Ըստ նրա` ՀՀ–ում ամեն ինչ հում վիճակում է, ով ում վրա ասես` մուրճ, քար և սուր է ճոճում, երկիրը վերածվել է քաղաքական շուկայի, որտեղ «շունը տիրոջը չի ճանաչում», ինչը քաղաքական համակարգի հետամնացության արդյունքն է։ 

Роберт Кочарян во время интервью (14 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Մենք մուրճը կօգտագործենք միայն նպատակային. Ռոբերտ Քոչարյան

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մարզային հանդիպումների ժամանակ պարբերաբար թափահարում է մի մուրճ և ասում, որ եկել է պողպատյա հեղափոխության ժամանակը։

Հունիսի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն էր տարածել` ասելով, որ անթույլատրելի են Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավի ընթացքում մուրճի անընդհատ ցուցադրությունն ու պատկերավոր համեմատությունները, ինչը մարդկանց մոտ կարող է առաջացնել մուրճով հարցեր լուծելու պատկերացումներ։

Հավելենք` հունիսի 20–ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու հայտ են ներկայացրել 21 կուսակցություն և 4 դաշինք։ 

Հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի ընտրություններից մեկ օր առաջ` հունիսի 19–ին։

Ընդդիմության ինստիտուտը երեսուն տարվա մեջ Հայաստանում այդպես էլ չկայացավ. Քեռյան

Լրահոս
0