Ռուբեն Աղուզումցյանի դիտարկմամբ` կադրեր ընտրելու հիմնական մեթոդները` CV, հարցազրույց, գրեթե ինֆորմացիա չեն պարունակում մարդու հոգեբանական հատկությունների մասին. անձը բացակայում է։
Հոգեբանության պրոֆեսորը կարծում է, որ ավելի ճիշտ է փսիխոգրամայի վրա հենվել և ըստ դրա ընտրել կադրերի, քանի որ փսիխոգրամայում արտացոլվում են կադրի անձնային հատկությունները և հոգեբանական նկարագիրը, ինչն ավելի կարևոր է մասնագիտական կարողություններից։
«Մարդը կարող է լինել շատ լավ մասնագետ, բայց մարդկային հատկություններով կարող է լինել կոնֆլիկտային, ոչ ոգեղեն, բարոյական խնդիրներ լինեն, իսկ սրանց հետևանքով իջնում է կառավարման արդյունավետությունը»,–ասում է Աղուզումցյանը։
Ըստ կանխատեսումների` մոտակա 20-30 տարում մասնագիտությունների մոտ 1/3–ը վերանալու է, դրանք փոփոխվելու են, վերափոխվելու են, բայց մենք, ըստ հոգեբանության պրոֆեսորի` պատրաստ չենք, որևէ կերպ չենք պատրաստում ապագայի մասնագետներին։
Նա կարծում է` կադրերին վերապատրաստելու ամբողջ համակարգը պետք է ուղղված լինի կադրի մտածողության փոփոխությունը, կրեատիվության զարգացմանը։ Եվ այստեղ անելիք ունի բուհը, բայց բուհն էլ շատ կոնսերվատիվ է, իսկ դա «ջարդելու» համար պետք է ուշադրություն դարձնել մարդուն և նրա հոգեկան զարգացվածությունը։ Բուհերը պետք է պատրաստեն անձ–մասնագետ։
Աղուզումցյան. «Աշխատանք փնտրելիս նույնպես պետք է ժամանակի պահանջներին համահունչ լինել»
Աղուզումցյանը վստահ է`եթե մարդուն դաստիրակենք ճկուն և կրեատիվ նա միշտ կգտնի խնդիրները լուծելու ճիշտ ձևեր։