ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում։
Կազմակերպության գլխավոր քարտուղարը Մոսկվա կմեկնի հունիսի 21-ին և կմասնակցի անվտանգության միջազգային խորհրդաժողովին:
Հայ-ռուսական հարաբերությունները Ղարաբաղով չեն սահմանափակվում. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալիք բանակցությունների ժամանակ Լավրովն ու Շմիդը կքննարկեն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հեռանկարները: Կողմերը Ուկրաինայում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ կարծիքներ կփոխանակեն։
Ղարաբաղում, որտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայված, խոշոր միջադեպեր չեն եղել. Լավրով