00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայկական կարիտասը» Արարատի մարզում «Երեխաների քաղաք» ստեղծարար կենտրոններ կկառուցի

© Sputnik / Aram NersesyanSOS - Детские деревни, Котайк
SOS - Детские деревни, Котайк - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Բաժանորդագրվել
Կառավարությունը, հաստատելով ներդրումը որպես բարեգործական, միաժամանակ հստակ կանոններ է սահմանել` ծրագրի ինչ–ինչ պատճառով խաթարվելու դեպքում պատասխանատու ընկերությունը կենթարկվի պատասխանատվության։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Արարատի մարզի Շահումյան և Տափերական գյուղերում կկառուցվեն «Երեխաների քաղաք» ստեղծարար կենտրոններ։ Տեղեկությունն այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Նրա խոսքով`ծրագիրը բարեգործական է ու իրականացվելու է «Հայկական կարիտաս» ՀԿ–ի կողմից։ 

Дети на лавке - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2020
«Հայկական Կարիտասը» չի հանձնվում. «Երեխաների քաղաքի» ծրագիրը փոխվել է, ոչ թե չեղարկվել

«Պիտի լինի այլընտրանքային կրթական համալիր, ստեղծագործական կենտրոն, որտեղ 14 տարեկանից բարձր երիտասարդների շրջանում կիրականացվեն անձի բազմակողմանի զարգացման ծրագրեր` ուղղված մասնագիտական կողմնորոշմանը, կյանքի հմտությունների զարգացմանը և որակյալ կրթության հնարավորությունների ստեղծմանը»,– ասաց Տերտերյանը։  

Փոխնախարարը հայտնեց, որ ծրագրի ամբողջական արժեքը 20 մլն ԱՄՆ դոլար է։ Ընդ որում, կառավարությունը, հաստատելով ներդրումը որպես բարեգործական, միաժամանակ հստակ կանոններ է սահմանել` ծրագրի ինչ–ինչ պատճառով խաթարվելու դեպքում պատասխանատու ընկերությունը կենթարկվի պատասխանատվության։ Իսկ հատկացված համայնքային հողերը հետ կվերցվեն նրանից։

Արարատի մարզի Շահումյան և Տափերական գյուղերում «Երեխաների քաղաք» ստեղծարար կենտրոնների կառուցման համար «Հայկական կարիտաս» ՀԿ–ի հետ կնքված պայմանագրով սահմանված է ժամկետ` 2021թ–ի սեպտեմբերի 31-ից մինչև 2026թ–ի դեկտեմբերի 31-ը։

Արցախյան պատերազմում որդուն կորցրած գյումրեցի կինը 3–րդ երեխային է լույս աշխարհ բերել

Հիշեցնենք, որ դեռ 2019-ին այս ծրագիրը մեծ աղմուկ էր բարձրացրել։ 2019 թվականի օգոստոսի 8-ին կառավարությունը որոշել էր հողատարածքներ նվիրել «Կարիտասին», որպեսզի ՀԿ–ն սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող երեխաների համար առանձին քաղաք կառուցի։ Մի շարք ՀԿ–ներ ու մասնագետներ իրենց բողոքն էին արտահայտել որոշման մասին, քանի որ քաղաքի ստեղծումը, ըստ նրանց, կմեկուսացնի հաշմանդամություն ունեցող անձանց։ Դեկտեմբերի 26–ին կառավարությունը  չեղարկեց իր այդ որոշումը։

Նախորդ տարվա փետրվարի 26-ին էլ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր` մարզում «Երեխաների քաղաք» կառուցելու` «Հայկական Կարիտաս» ՀԿ–ի ծրագիրը վերափոխված տարբերակով ներկայացվել է կառավարությանը։

Լրահոս
0