00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արդար Հայաստանը» ձգտում է նոր շունչ հաղորդել քաղաքական դաշտին. Նորիկյան

Բաժանորդագրվել
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և իրենց ծրագրային դրույթներին։

Նորայր Նորիկյանի փոխանցմամբ` ժամանակը շատ քիչ էր, որպեսզի իրենք կարողանային ամբողջապես՝ համայնք առ համայնք, գյուղ առ գյուղ այցելել և անմիջականորեն ներկայացնել «Արդար Հայաստան» կուսակցության ծրագրերը, պատկերացումները Հայաստանի առաջիկա տարիների վերաբերյալ, բայցևայնպես, Նորիկյանի պնդմամբ, իրենք կարողացել են հնարավորություններն առավելագույն չափով օգտագործել և հազարավոր քաղաքացիների հետ ուղիղ շփման միջոցով ներկայացնել ծրագրային դրույթները։

И.о. премьер-министра Никол Пашинян на предвыборной агиткампании в Котайкской области (13 июня 2021). Егвард - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Ամենաարտառոց ընտրությունները. հավաքներին դագաղով մասնակցող թեկնածուն հաղթեց, իսկ մուրճո՞վը

Նրա խոսքով` «Արդար Հայաստանը» ձգտում է նոր շունչ հաղորդել քաղաքական դաշտին։

«Ընդհանուր առմամբ գնահատելով քարոզարշավի բնույթն ու էությունը` թույլ տվեք իմ խորին հիասթափությունն ու մտահոգությունն արտահայտել որոշ քաղաքական ուժերի կողմից գեներացվող ատելության, չարության, թշնամության և իսկապես անթույլատրելի բառամթերքի օգտագործման կապակցությամբ։ Նրանք հատել են բանականության ու բարոյականության թույլատրելի սահմանը»,– նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահը։

Նորիկյանի համոզմամբ`երկրի բարձրագույն պաշտոնին հավակնող քաղաքական առաջնորդը չպետք է իրեն թույլ տա իջնել այդքան ցածր մակարդակի, ինչը պատիվ չի բերում ո՛չ իրեն, ո՛չ էլ մեր ժողովրդին։ Ըստ նրա` իրենք ցավոք սրտի զրկվեցին այս քարոզարշավում Հայաստանի ապագայի վերաբերյալ քաղաքակիրթ բանավեճ ծավալելու հնարավորությունից, չկարողացան ժողովրդին ներկայացնել ռազմավարական այն հայեցակարգերը, որոնք նախանշված են առաջիկայի համար, չկարողացան լիարժեք ներկայանալ հանրությանն ու հանգամանորեն ասել, թե ինչպիսի կառավարման համակարգ պետք է ունենանք, ինչպիսի տնտեսական միջավայր պետք է ձևավորվի, ուստի ամբողջ դիսկուրսը կառուցվեց ներկաների ու նախկինների անվերջանալի գզվռտոցի վրա։

Օրենքով հստակ կանոնակարգված չէ, թե քարոզարշավին ինչ չի կարելի անել. Քեռյանը` մուրճի մասին

«Մենք մշակել ենք բավականին կոնցեպտուալ ծրագիր։ Գտնում ենք, որ ՀՀ–ին պետք է որակապես նոր ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ։ Հատուկ շեշտել ենք, որ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում մեկ տարվա ընթացքում կընդունվի այդ հայեցակարգային փաստաթուղթը` վերանայելով ամբողջ անվտանգային ու պաշտպանական համակարգը, այն համապատասխանեցնելով արդի մարտահրավերներին։

Եվ երկրոդ` խորապես համոզված ենք, որ ՀՀ–ին անհրաժեշտ է որակապես նոր ռազմական դոկտրին։ Մենք պարտավոր ենք վերաիմաստավորել մեր անվտնագության միջավայրը`վերականգնելով պաշտպանության խաթարված համակարգը, խթանելով այն ենթակառուցվածքները, որոնց միջոցով հնարավոր կլինի երեք տարում վերակազմավորել հայկական բանակը, որպեսզի վերանա հասարակության մեջ առկա տագնապը»,– նշեց ՀՀ վարչապետի թեկնածուն։ 

Оформление с агитрекламой партии Гражданский договор на здании Национальной галереи Армении - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Փաշինյանի կուսակցությունը պարզաբանել է` ինչու է իրենց պաստառը հայտնվել պատկերասրահի շենքին

Նորիկյանի կարծիքով`ցանկացած հաջողություն կամ արդյունք ապահովելու համար անհրաժեշտ է օրնիբուն աշխատել` լուծելով զբաղվածության խնդիրն ու տնտեսական միջավայրի վերափոխման հարցը։ Ըստ նրա` Հայաստանը պետք է դարձնել զանգվածային ձեռներեցության երկիր` միավորելով ունակ և հանրահայտ հայերի կարողությունները, կերտելով այնպիսի միջավայր, որտեղ ներդրումների հաշվին կստեղծվեն հավելյալ արժեքներ ու բարիքներ։

Նա կարծում է, որ ճիշտ գործիքակազմի կիրառման արդյունքում հնարավոր կլինի վերադարձնել նախկինում ժողովրդից թալանված գումարները։ «Արդար Հայաստան» կուսակցությունը կողմ է «սպիտակ համաներմանը», այսինքն` պետությունը պետք է ուղղակի գործարքի գնա բոլոր անձանց հետ` պայմանով, որ նրանք վերադարձնեն թալանված միջոցները, որոնք կներդրվեն տնտեսության մեջ, բայց խոսքը վերաբերում է այն միջոցներին, որոնք «թաթախված չեն եղել արյամբ»։ 

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

Լրահոս
0