00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ՄԻՊ-ը դատապարտել է արցախահայերի նկատմամբ վիրավորական պահվածքը

© Sputnik / Aram NersesyanБеженцы из Карабаха прибывают из Армении в Степанакерт (20 ноября 2020). Карабах
Беженцы из Карабаха прибывают из Армении в Степанакерт (20 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Բաժանորդագրվել
Արցախի ՄԻՊ-ը խստիվ պահանջում է զերծ մնալ արցախահայության արժանապատվությունը վիրավորելու, արցախցիների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու և պիտակավորելու դատապարտելի վարքագծից։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են հայաստանյան նախընտրական քարոզչության շրջանակներում հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները, մանավանդ «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ տերմինաբանության կիրառումը և արցախցիների հասցեին հնչող թշնամական ու մեղադրական բառապաշարը։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Начальник управления полиции полиции Карабаха Игорь Оганян - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Խարդախները թիրախավորում են Արցախի ՊԲ-ի զինծառայողներին

«Գնացեք ձեր Ղարաբաղը», «ղարաբաղցին չկռվեց», «երբ կպրծնենք ղարաբաղցիներից» «թուրք ղարաբաղցի» և նմանատիպ այլ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման անընդունելի փորձեր։

Ստեփանյանը շեշտում է՝ դատապարտելի է, որ ազգը պառակտող և Արցախի հայության արժանապատվությունը վիրավորող հայտարություններ սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում են քաղաքական ուժերին սատարող իրական կամ կեղծ օգտատերերի կողմից։

Առավել դատապարտելի է, երբ նման անպատասխանատու հայտարարություններ հնչում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր դառնալու հայտ ներկայացրած քաղաքական գործչի կողմից՝ չգիտակցելով, կամ գուցե գիտակցելով իր խոսքի հանրայնությունն ու դրա թողած հետևանքները հանրության՝ այս պարագայում Արցախի հայության առանց այն էլ խոցելի հոգեբանական իրավիճակի վրա։

«Արցախցին ոչ միայն կռվեց այս պատերազմում, այլև այսօր էլ ամեն օր պատասխանատվությամբ կատարում է Արցախը հայկական պահելու ծանր և արժանապատիվ առաքելությունը։ Ազատագրական պայքարի 30 տարվա ճանապարհին ողջ հայության հետ միասին, արցախցին ամեն օր երազել է մայր հայրենիքին միանալու մասին՝ իր մաշկի վրա տանելով պատերազմի մշտական վտանգի, միջազգային հանրությունից մեկուսացման ու անտեսման ծանր պայմանները ամենանվիրական գաղափարի՝ հայ մնալու համար։

Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զբաղված են հանցածին վարքագծով. ՄԻՊ-ը զգուշացնում է

Միանում եմ գործընկերոջս` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում փոխադարձ մեղադրանքները, վիրավորանքն ու հայհոյանքը դադարեցնելու բազմաթիվ կոչերին և խստիվ պահանջում զերծ մնալ արցախահայության արժանապատվությունը վիրավորելու, արցախցիների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու և պիտակավորելու դատապարտելի վարքագծից»,-նշված է հայտարարության մեջ։

Հավելենք, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բազմաթիվ հայտարարություններով է հանդես եկել՝ կոչ անելով պաշտոնատար անձանց բացառել վիրավորական արտահայտություններն ու որակումները հատկապես քարոզարշավի ժամանակ։

Լրահոս
0