00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկյան չիրականացված հույսերի գագաթնաժողովը

© Sputnik / Сергей ГунеевПрезиденты России и США Владимир Путин и Джо Байден приветствуют друг друга у входа в виллу "Ла Гранж" во время их встречи
Президенты России и США Владимир Путин и Джо Байден приветствуют друг друга у входа в виллу Ла Гранж во время их встречи - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Բաժանորդագրվել
Ժնևյան հանդիպումը կանխատեսելի ավարտվեց․ Պուտինն ու Բայդենը արտահայտվեցին և լսեցին միմյանց՝ բանակցությունները կառուցողական և դրական անվանելով։

Էական պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել. դեսպանները կվերադառնան, հնարավոր է բանտարկյալների փոխանակում, նաև պայմանավորվել են բանակցություններ սկսել սպառազինությունների հարցերի շուրջ․ «Մոտ ժամանակներս ռազմավարական կայունության շուրջ համապարփակ երկկողմ երկխոսություն կսկսեն, որն առարկայական և եռանդուն կլինի»։  Այո, բայց ոչ ոք կարծես հանդիպումից ավելին չէր էլ սպասում։ Թե՞ այնուամենայնիվ սպասում էր։

Президенты России и США Владимир Путин и Джо Байден приветствуют друг друга у входа в виллу Ла Гранж во время их встречи - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
«Նա լրիվ թեմայի մեջ է»․ Պուտինն ասել է`մամուլը շատ է աղավաղում Բայդենի կերպարը

Խաբված սպասումներով մարդիկ, այնուամենայնիվ, կան, և, դատելով երկու նախագահների մամուլի ասուլիսներից՝ դա հենց ամերիկացիներն են։ Անդրօվկիանոսյան մամուլի հարցերը կասկածներ չէին թողնում․ ԱՄՆ-ում հույս ունեին, որ Ռուսաստանը կփոխի քաղաքականությունը։ Հասկանալի է, որ վաշինգտոնյան վարչակազմում այդպիսի հույսեր չէին տածում, բայց դրանք առկա էին հասարակական կարծիքում, ավելի ճիշտ՝ ԶԼՄ-ներում, որոնք ձևավորում են այդ կարծիքը։ Դա հստակ ընդգծվում էր այն հարցերում, որոնք ամերիկացի լրագրողները տալիս էին Պուտինին․ «Իսկ դուք ձեզ վրա պարտավորություններ վերցրե՞լ եք» (կիբերհարձակումների․ Ուկրաինայի և այլ թեմաներով)։ Աբսո՞ւրդ է։ 

Եվ հետո, մամուլի ասուլիսից արդեն հեռացող Բայդենի գրեթե հետևից գոռացին․ «Դուք ասում էիք, որ Պուտինը կփոխի իր վարվելակերպը, իսկ նա նորից ամեն ինչ ժխտում է և իր գիծն է առաջ տանում»։

Նախագահն անգամ ստիպված եղավ վերադառնալ և պատասխանել, որ պարոնայք, դուք ինձ չեք լսում, ես նման բան չեմ խոստացել, ես ասել եմ, որ դա կարող է տեղի ունենալ ամբողջ աշխարհի կողմից ճնշման պարագայում։

Պուտինի համար լարված օր էր. Պեսկովը` Բայդենի հետ հանդիպման մասին

Ուրեմն, որտեղի՞ց են հայտնվել այդ անիրական սպասումները։ Դրանք աշխարհի աղավաղված պատկերի արդյունքն են, որ նստած է ամերիկյան էլիտայի գլխում, ընդ որում՝ կրկնակի աղավաղված։ Նախ, վերնախավը հավատում է, որ Ամերիկան առաջվա պես թելադրում է խաղի կանոնները։ Եվ երկրորդը՝ Թրամփի դեմ պայքարի ընթացքում նա հավատացել է Ամերիկայի գործերին ռուսների խառնվելու մասին սեփական հորինվածքներին (որոնք որպես զենք էին օգտագործվում ոչ ձեռնտու նախագահի դեմ պայքարում) և հիմա սպասում է, որ Ռուսաստանը պետք է պատժվի և փոխի իր քաղաքականությունը։ Բոլորովին անհասկանալի է, թե ինչ կարելի է անել դրա հետ, ընդ որում անհասկանալի է ոչ թե Պուտինի, այլ Բայդենի համար։

Նա ինքն է պնդել, որ այս հանդիպումը կայանա (հիմնականում ներքաղաքական նկատառումներից ելնելով), որպեսզի ցուցադրի, որ ինքը տարբերվում է Թրամփից, ի վիճակի է ուղղել նրա «սխալները», «ձախողումներն» ու «զիջումները» (որոնք մտացածին էին, քանի որ այն, որ Թրամփը համաձայն չէր, որ իրեն հալածում էին որպես «ռուսների խամաճիկ», Նահանգներում ներկայացվում էր որպես զիջումներ ռուսներին)։ Եվ կարծես թե լավ էր պատրաստվել «կոշտ Վլադի» հետ զրույցին, ականջ էր դրել խորհրդականներին։ Անգամ Հիլարի Քլինթոնն էր գովել նրան․

Президенты России и США Владимир Путин и Джо Байден входят в Виллу Ла Гранж во время их встречи (16 июня 2021). Женева - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Այժմ ՌԴ–ի հետ հստակ բազա կա. Բայդենը թվարկել է Պուտինի հետ հանդիպման գլխավոր արդյունքները

«Այն, թե ինչպես էր դա բեմադրված այս անգամ․ արագ ձեռքսեղմումներ, լուսանկարվել չկա, արագ մտան սենյակ, ոչ մի համատեղ մամուլի ասուլիս՝ այս ամենն իսկապես ուժեղ դիվանագիտական ազդանշան է այն մասին, ինչին մենք սպասում ենք։ Մենք բաց, ուղիղ խոսակցություն ենք սպասում․․․«Վլադիմիր, արի խոսենք այն մասին, թե ինչպես ենք գործելու այսուհետ։ Ակնհայտորեն, մենք քո դեմ պատժամիջոցներ ենք սահմանել, և եթե դա քեզ չի կանգնեցնում՝ հետևանքները շատ ավելի լուրջ կլինեն»»։

Եվ ահա, մամուլի ասուլիսի ժամանակ Բայդենը պատմեց, որ, պարզվում է, «ամբողջ աշխարհում Պուտինի հանդեպ վստահությունը հալվում է», և առհասարակ, «Ռուսաստանը չպետք է թելադրի, թե ինչ կատարվի աշխարհում, չի կարող թելադրել առանց հետևանքների»։ Եվ ինչո՞ւ միայն աշխարհում․ Բայդենը Պուտինին ասում էր այն մասին, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում։ Ահա այն՝ ուժեղ գերտերության ամուր դիրքորոշո՞ւմը։  Բայդենը Պուտինին իր օրակարգն է պարտադրե՞լ։

Չէ՞ որ նա ասաց, որ Պուտինին հայտնել է, որ չի արդարացնի իր ժողովրդի վստահությունը, եթե չպաշտպանի մարդու իրավունքները, ուստի ԱՄՆ-ն կբարձրացնի այնպիսի հարցեր, ինչպիսին Նավալնու գործն է։ Եվ, պատասխանելով լրագրողների հարցին, նորից կրկնել է, որ «բանտում Նավալնու մահը լուրջ հետևանքներ կունենա», իսկ ամերիկացի լրագրողները շատ հարցեր էին տալիս Պուտինին այդ թեմայով։ Հարձակողական ո՞ճ է։

Որտեղ և ինչպես հանդիպեցին Պուտինն ու Բայդենը. լուսանկարներ

Ընդհակառակը, ականջ դնելով իր խորհրդականներին՝ Բայդենը միանգամայն անիմաստ մարտավարություն ընտրեց․ Պուտինի հետ խոսել Նավալնու մասին։ Քանի որ Ռուսաստանը դա միանշանակ դիտարկում է որպես միջամտություն իր ներքին գործերին, ինչից հետո զվարճալի է հնչում Բայդենի զարմանքը․ թե բա՝ Պուտինը «առաջվա պես կարծում է, որ մենք ուզում ենք պաշտոնանկ անել իրեն»։ Չէ, իհարկե Բայդենը չէր, որ տասը տարի առաջ գրեթե բաց տեքստով Պուտինին խորհուրդ էր տալիս չվերադառնալ Կրեմլ, իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն էլ հաստատում են ոչ թե զսպման նպատակով, այլ որպես պատիժ «սխալ պահելու» համար։ Ախր այդպիսի պարզունակ բանով ոչ միայն Պուտինին, այլև առհասարակ ոչ մի բանական ռուսի չես կարող խաբել։ Եվ Նավալնու թեմայով էլ նախագահը սպառիչ ու ճշգրիտ պատասխան տվեց․

«Միացյալ Նահանագները Ռուսաստանն իրենց թշնամի և հակառակորդ են հայտարարել, Կոնգրեսն արել է դա 2017թ․-ին։ Միացյալ նահանգների օրենսդրության մեջ դրույթներ են ներառվել այն մասին, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի մեր երկրում ժողովրդավարական կառավարման կանոններին և կարգին և աջակցի քաղաքական կազմակերպություններին։

Դա կա ձեր՝ ամերիկյան օրենքում։ Հիմա եկեք հարց տանք․ եթե Ռուսաստանը թշնամի է, ապա Ամերիկան Ռուսաստանում ո՞ր կազմակերպություններին կաջակցի։ Կարծում եմ՝ ոչ նրանց, որոնք ամրապնդում են Ռուսաստանի դաշնությունը, այլ նրանց,որոնք զսպում են նրան, իսկ դա Միացյալ Նահանգների նպատակն է, որի մասին հրապարակավ հայտարարվել է։ Այսպիսով, դրանք այն կազմակերպություններն ու մարդիկ  են, որոնք նպաստում են ռուսական ուղղությամբ Միացյալ Նահանգների քաղաքականության իրականացմանը։ Մենք դրան ինչպե՞ս պետք է վերաբերվենք։ Ես կարծում եմ՝ հասկանալի է․ մենք պետք է դրան վերաբերվենք զգուշամտորեն»։

Президент России Владимир Путин - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2021
Պուտինն ասել է՝ որոնք են Բայդենի հետ հանդիպման գլխավոր նպատակները

Այսինքն՝ Բայդենի համար անիմաստ էր Պուտինի հետ Նավալնուն քննարկելը․ որպես Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գործիք այդ թեման անօգուտ է, անգամ՝ հակաարդյունավետ, եթե ուզում ես գոնե ինչ-որ փոխըմբռնման հասնել։ Դրանով Մոսկվայից ոչ մի զիջում չես ստան։ Բայց, հնարավոր է, Նավալնու մասին խոսակցությունը Բայդենին ներքաղաքական նկատառումներից ելնելո՞վ է ձեռնտու։

Եվ դարձյալ ոչ, քանի որ Պուտինը տեղնուտեղը վերադարձնում է գնդակը՝ հիշեցնելով ԱՄՆ-ում բողոքի ցույցերի և անկարգությունների մասին, ընդ որում՝ անում է դա հենց ամերիկյան ԶԼՄ-ների հարցերին պատասխանելով։ Իսկ ձեզ մոտ ի՞նչ արեցին նրանց հետո, ովքեր քաղաքական պահանջներ էին առաջ քաշում հունվարին «կոնգրեսի գրոհի» ժամանակ։ Մանավանդ, որ Թրամփը Նահանգներում շատ ավելի կողմնակիցներ ունի, քան Նավալնին՝ Ռուսաստանում, ինչն, ի դեպ, լրացուցիչ ապացուցում է, թե իրականում նրանցից ով ում «ազդեցության գործակալն է»։

Այնպես որ, Նավալնու թեման բարձրացնելով՝ Բայդենն ինքն իրեն օգուտ չտվեց Պուտինի հետ բանակցություններում, հակառակը՝ նա միայն հեշտացրեց մեր նախագահի համար գագաթնաժողովում իր գլխավոր խնդրի լուծումը, այն է՝ ավելի լավ հասկանալ, թե ով է Բայդենը։ Պուտինը տեսավ, որ իր առաջ նույն մարդն է, որը տասը տարի առաջ իրեն պատմում էր Ռուսաստանի համար ամերիկյան ժողովրդավարության ավանդույթների դրական օրինակի մասին։ Այսինք՝ անցյալի մարդ է այդ բառի բոլոր իմաստներով։ Դա չի նշանակում, որ նրա հետ խոսելու բան չկա․ դա նշանակում է, որ Ամերիկայի հնարավորությունների մասին նրա պատկերացումը մնացել է նախաջրհեղեղյան, մինչթրամփյան մակարդակին։

Պուտինը կարճ և հստակ գնահատական է տվել Բայդենի հետ բանակցություններին

Հանդիպման արդյունքում որևէ նոր պատրանք չի առաջացել, ասաց Պուտինը․ «Ես հներն էլ չունեի։ Ոչ մի պատրանք չկա և լինել չի կարող»։ Այս հանդիպման ընթացքում միմյանց համար կարմիր գծեր չգծեցին, բայց Ռուսաստանի անկանխատեսելիության մասին բոլոր գանգատներին Պուտինը կտրուկ պատասխանեց․ «Մենք մեզ պահում ենք մեր առաջ ծագող սպառնալիքներին միանգամայն համապատասխան»։ Եվ ավելացրեց․ «Անհրաժեշտ է պայմանավորվել վարվելակերպի կանոնների շուրջ»։

Միայն թե ինչպե՞ս այդ մասին պայմանավորվել մեկի հետ, ով միայն ինքն իրեն է իրավասու համարում հաստատել այդ կանոնները և թելադրել դրանք ուրիշներին։ Կարելի է միայն նրան քաղաքավարի բացատրել, որ սխալվում է՝ շարունակելով իր գիծն առաջ մղել և բոլոր հնարավոր միջոցներով իր շահերը պաշտպանել։ Մոտեցնելով այն ժամանակը, երբ մեր աչքի առաջ (և մեր մասնակցությամբ) ընթացող դարաշրջանների փոփոխությունը «խաղատան նախկին տերերին» կստիպի ընդունել ուժերի նոր հավասարակշռությունն ու աշխարհակարգի նոր կանոնները։

Լրահոս
0