https://arm.sputniknews.ru/20210616/xorhrdaran-chen-galis-bayc-gnumen-strasburg-ararat-mirzoyany-kargadrutyune-storagrel-27940731.html
Խորհրդարան չեն գալիս, բայց գնում են Ստրասբուրգ. Միրզոյանը կարգադրություն է ստորագրել
Խորհրդարան չեն գալիս, բայց գնում են Ստրասբուրգ. Միրզոյանը կարգադրություն է ստորագրել
Sputnik Արմենիա
Գործուղումը մամուլում տարատեսակ մեկնաբանությունների է արժանացել, ոչ միայն այն պատճառով, որ պատգամավորները նիստի չեն գալիս, բայց Ստրասբուրգ գնում են, այլև այն... 16.06.2021, Sputnik Արմենիա
2021-06-16T11:19+0400
2021-06-16T11:19+0400
2021-06-16T11:22+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/0b/26423045_0:91:1600:991_1920x0_80_0_0_c440663450b10bb71e2256af638deb43.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/0b/26423045_147:0:1570:1067_1920x0_80_0_0_4205598e8800ad03d78c8dea0fe49442.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, աժ (ազգային ժողով), արարատ միրզոյան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
քաղաքականություն, հայաստան, աժ (ազգային ժողով), արարատ միրզոյան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
Խորհրդարան չեն գալիս, բայց գնում են Ստրասբուրգ. Միրզոյանը կարգադրություն է ստորագրել
11:19 16.06.2021 (Թարմացված է: 11:22 16.06.2021)
Գործուղումը մամուլում տարատեսակ մեկնաբանությունների է արժանացել, ոչ միայն այն պատճառով, որ պատգամավորները նիստի չեն գալիս, բայց Ստրասբուրգ գնում են, այլև այն պատճառով, որ գործուղման հիմնական մասը արտահերթ ընտրություններից հետո է լինելու։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գործուղվում են Ստրասբուրգ` ԵԽԽՎ նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար։
Այս գործուղումը մամուլում արդեն տարատեսակ մեկնաբանությունների է արժանացել, ոչ միայն այն պատճառով, որ արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ–ն չի կարողանում նիստ գումարել, քանի որ պատգամավորներն ուղղակի նիստի չեն գալիս` մոռանալով, որ դեռ կրում են պատգամավորի պարտավորությունները, այլև այն պատճառով, որ գործուղման հիմնական մասը, փաստորեն, արտահերթ ընտրություններից հետո է։
Ըստ որոշ մեկնաբանությունների` ընտրություններից հետո պատգամավորները պետք է զրկվեն իրենց մանդատներից։
Այս հարցի պատասխանը տալիս է ՀՀ Սահմանադրության 90 հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն` «արտահերթ ընտրության դեպքում գործող ԱԺ–ի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը վայր է դրել մանդատը
Այլ կերպ ասած` եթե ընտրություններն ավարտվեն առաջին փուլով, ապա գործող ԱԺ–ի պատգամավորները դեռ առնվազն 3 շաբաթ կրելու են իրենց պատգամավորական մանդատները։
Ի դեպ, հետաքրքրական է, որ Ստրասբուրգ գործուղվող պատգամավորներից ոչ ոք այս ընտրություններին չի մասնակցում, հետևաբար, այս գործուղումը նրանց համար լինելու է այդ կարգավիճակում վերջինը։