00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սիրանուշ Սահակյան
Եթե Ադրբեջանն ուզում է համագորակցել, պետք է սկսի հայ տուժողների իրավունքների ապահովումից. Սիրանուշ Սահակյան
09:07
9 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի և բացահայտ ասում է այդ մասին. Կարեն Իգիթյան
09:16
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:20
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:46
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի նախկին նախագահները պատասխանել են իրենց հասցեին հնչող մեղադրանքներին

© Sputnik / Asatur YesayantsБако Саакян на четвертом заседании армяно-российского "Лазаревского клуба" (14 июня 2021). Еревaн
Бако Саакян на четвертом заседании армяно-российского Лазаревского клуба (14 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2021
Բաժանորդագրվել
Արցախում պատերազմին պատրաստ լինելու և նախկին իշխանությունների պատասխանատվության թեման ոչ մեծ բանավեճի պատճառ է դարձել «Լազարյան ակումբի» նիստի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Արցախում կառուցված անվտանգության համակարգն ադրբեջանականին չի զիջել։ Վերջին տարիներին այդ համակարգի հանդեպ նոր մոտեցումներ էին հաստատվել, և պաշտպանական մարտավարության հետ մեկտեղ մշակվում էր հարձակողական և հակահարձակողական գործողություններ իրականացնելու մարտավարությունը։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը՝ Երևանում կայացած «Լազարյան ակումբի» նիստի ընթացքում։

Аркадий Гукасян на четвертом заседании армяно-российского Лазаревского клуба (14 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2021
Բոլորը զգացողություն ունեին, որ պատերազմն անխուսափելի է․ Արկադի Ղուկասյան

Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչ Իլարիոն Վարվաշտյանը, որը ներկա էր նիստին, Սահակյանին և նրա նախորդին՝ Արկադի Ղուկասյանին, հարցրել է, թե «ինչ արեցին նրանք հայրենիքի հետ», ինչու ներողություն չխնդրեցին ժողովրդից և ինչու խրամատներ չէին փորվել, ինչու էին պաշտպանական կառույցներն Արցախում բացակայում։

Սահակյանն ի պատասխան հայտարարել է, որ պատրաստ է քննադատական դիտողություններ լսել, բայց ոչ սադրիչ ճառեր, և որ Վարվաշտյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու հակահարձակողական գործողություններ չեն ձեռնարկվել, ապա ԼՂՀ նախկին ղեկավարը հույս ունի մոտ ապագայում ստանալ այդ հարցերի պատասխանները։

Արկադի Ղուկասյանն իր հերթին, պատասխանելով Սոչիի համայնքի ներկայացուցչի մեղադրանքներին, հայտարարել է, որ պարտություններից հետո միշտ ավելի հեշտ է մեղավորներ փնտրել, քան վերլուծել սեփական սխալները:

«Շատ հեշտ է նախկին իշխանությունների վրա գցել, կարելի է նաև Խորհրդային Միությանը հիշել։ Բայց ես Ձեզ հավատացնում եմ` այս 30 տարիների ընթացքում թե՛ բանակն է ամրացվել, թե՛ սպառազինություն է գնվել, թե՛ սահմանի ամբողջ երկայնքով խրամատներ են եղել։ Բայց ինչ-որ պահից սկսեց փոխվել ուժերի հավասարակշռությունը։ Այդ հավասարակշռությունը, ըստ իս, սկսեց փոխվել 2015-2016թթ․-ին։ Իսկ թուրքական «Բայրաքթարները», որոնք էլ հենց որոշեցին պատերազմի ելքը, Ադրբեջանը գնել է 2020թ․-ին»,-ավելացրել է Ղուկասյանը։

Աղդամը շատ շուտով կռազմականացվի․ Շահնազարյանը՝ ականապատ տարածքների քարտեզների մասին

Ինչ վերաբերում է հարցին, թե «ինչ են իրենք արել հայրենիքի հետ», ապա Ղուկասյանը հակընդդեմ հարց ունի` իսկ ի՞նչ են ամբողջ աշխարհի հայերն արել հայրենիքի համար։

«Արցախի խնդիրը չպետք է Ղարաբաղի և Հայաստանի խնդիրը լինի։ Դա ամբողջ հայ ժողովրդի հարցն է։ Ի՞նչ է արել հայերից յուրաքանչյուրը, որպեսզի մենք կարողանայինք պահպանել այն, ինչը ձեռք էինք բերել պատերազմի ընթացքում։ Միշտ էլ հեշտ է կենացներ ասելը։ Բայց գործնական քայլեր են պետք»,-ավելացրել է նա։

Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2021
Արցախի պատերազմի արդյունքը կարելի է ոչ ոքի որակել. ռուս ռազմական փորձագետն ասել է` ինչու

Ղուկասյանը կարծում է, որ այս 30 տարիների ընթացքում Ադրբեջանը փորձել է ճեղքել պաշտպանությունը, սադրանքների է գնացել, դիվերսիոն ներթափանցումներ են եղել։ Բայց այդ ամենը կանխվել է։

Ղուկասյանը նաև հիշեցրել է, որ հակառակորդին պատերազմի ընթացքում չի հաջողվել ճեղքել պաշտպանությունը ո՛չ հյուսիսում, ո՛չ կենտրոնում, չնայած օդում մեծ գերազանցությանը: Դա հաջողվել է անել միայն հարավում։ Ընդ որում, անհասկանալի է, թե որտեղ էր կանոնավոր բանակը, քանի որ թշնամու հետագա առաջխաղացումը փորձում էին կանգնեցնել միայն կամավորները։

Հիշեցնենք, որ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերի վրա՝ շփման գծի ողջ երկայնքով։ Առաջնագծի մարտական գործողություններից բացի, ադրբեջանական բանակը  զանգվածային հրթիռահրետանային ռմբակոծության է ենթարկել Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակավայրերը՝ առավելագույն վնաս պատճառելով բնակչությանը: Հարվածների արդյունքում զոհեր են եղել նաև քաղաքացիական բնակչության շրջանում, ավերվել են Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը պետք է դիմի ՄԻԵԴ. Թաթոյան

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Լրահոս
0