ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն: Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Բարի գալուստ, Գունկո!»,–գրված է Գունկոյի լուսանկարին կից` ակումբի ֆեյսբուքյան էջում։
Գունկոն նախկինում մարզել է «Սպարտակ 2 », «Խիմկի», «Նոա», ակումբները։ Երկար տարիներ աշխատել է «Սպարտակ» ակումբի համակարգում։
Ֆուտբոլիստը` տրիբունայում. ի՞նչ է պատմում Արմեն Շահգելդյանը Ռուսաստան- Բելգիա խաղից
45-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է «Նոա»-ն:
Նշենք, որ «Արարատ-Արմենիան» անցած տարի Հայաստանի չեմպիոն է դարձել։