https://arm.sputniknews.ru/20210613/asrik-andreasyany-hh-varchapeti-pashtonum-henc-irene-tesnum-27913359.html
Սարիկ Անդրեասյանը ՀՀ վարչապետի պաշտոնում հենց իրեն է տեսնում, բայց դեռ կինոյով է զբաղված
Սարիկ Անդրեասյանը ՀՀ վարչապետի պաշտոնում հենց իրեն է տեսնում, բայց դեռ կինոյով է զբաղված
Sputnik Արմենիա
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր հետևորդներին պատմել է, թե ում է համարում լավագույն դերասան և հայ և որ երկրի հավաքականին է ցանկանում անպայման տեսնել աշխարհի... 13.06.2021, Sputnik Արմենիա
2021-06-13T16:52+0400
2021-06-13T16:52+0400
2021-06-13T16:54+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0b/27501899_0:0:3073:1728_1920x0_80_0_0_afd0fee92e63e177941a9aa39fcda42c.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0b/27501899_157:0:2888:2048_1920x0_80_0_0_e7948e21666df5592494e4d6f4197ed7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, հասարակություն , հայաստան, սարիկ անդրեասյան, հրանտ թոխատյան
աշխարհ, հասարակություն , հայաստան, սարիկ անդրեասյան, հրանտ թոխատյան
Սարիկ Անդրեասյանը ՀՀ վարչապետի պաշտոնում հենց իրեն է տեսնում, բայց դեռ կինոյով է զբաղված
16:52 13.06.2021 (Թարմացված է: 16:54 13.06.2021) Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր հետևորդներին պատմել է, թե ում է համարում լավագույն դերասան և հայ և որ երկրի հավաքականին է ցանկանում անպայման տեսնել աշխարհի առաջնությունում:
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Ազգությամբ հայ, ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը խոստովանել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում իրեն է տեսնում և շատ է ցանկանում, որ հայ ֆուտբոլիստները հայտնվեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Այս «խոստովանությունները» նա արել է Instagram-ի իր եջում՝ պատասխանելով բաժանորդների հարցերին։
Անդրեասյանը պատմել է, որ ներկայումս Հայաստանում ընթանում են իր նոր սերիալի նկարահանումները, սակայն մանրամասները չի բացահայտել՝ խոստանալով դա անել մոտ ապագայում:
Ռեժիսորը նաև ասել է, թե ով է իր ամենասիրելի հայ դերասանը։ «Ահա նա է իմ սիրելի հայն ու դերասանը՝ Հրանտ Թոխատյան»,- գրել է Անդրեասյանն ու Հրանտ Թոխատյանի հետ լուսանկար հրապարակել։
Անդրեասյանը խոստովանել է նաև, որ իրեն տեսնում է Հայաստանի վարչապետի պաշտոնում։
«Բայց դրա համար պետք է արմատապես փոխել կյանքը։ Ես դեռ կինոյով եմ զբաղվում», - գրել է նա։
Անդրեասյանը նաև անկեղծացել է, որ երկրպագում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին և շատ է ցանկանում նրան տեսնել աշխարհի առաջնության եզրափակիչում: Ռեժիսորի կարծիքով՝ «պատմական պահին» հասնելու համար թիմին պետք է ևս երեք հաղթանակ տոնել։ Հայազգի ռեժիսորը դա միանգամայն իրական է համարում։