00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոյեմբերի 9-ից հետո պարբերաբար Ադրբեջանին որոշակի թվով քարտեզներ ենք տվել. Նիկոլ Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RAВстреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (15 февраля 2020). Мюнхен
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (15 февраля 2020). Мюнхен - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանն ասաց` նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջոցով է քարտեզներ փոխանցել Ադրբեջանին։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. 2020թ.–ի նոյեմբերի 9-ից հետո գերիների վերադարձին զուգընթաց հայկական կողմը պարբերաբար Ադրբեջանին որոշակի թվով քարտեզներ է տվել Ադրբեջանին։ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում քարոզարշավի շրջանակում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այսօր ոչ թե ականապատ տարածքների քարտեզները փոխանակել ենք մեր 15 գերիների հետ, այլ ուղղակի քայլին քայլով ենք պատասխանել։ Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն իր հայտարարություններում անընդհատ շեշտում էր հումանիտար ականազերծման անհրաժեշտությունը։ Ուզում եմ ընդգծել` խոսքն այն ականների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում, այսինքն` դրանք չեն բաժանում մեզ այլևս հայտնի հանգամանքների բերումով, այլ գտնվում են նրանց թիկունքում»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ 2020թ.–ի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանին գերիների դիմաց պարբերաբար քարտեզներ են տվել, որպեսզի գերիների փոխանակման, մարմինների փնտրտուքի հարցում կառուցողական մթնոլորտ ստեղծվի։ Սակայն ժամանակի ընթացքում Ադրբեջանը դադարեցրեց գերիների վերադարձը և դիմեց միջազգային մարմիններին, թե ՀՀ–ն հրաժարվում է ականապատ տարածքների քարտեզները տրամադրել։

Командующий МС РФ, генерал-лейтенант Рустам Мурадов в аэропорту Эребуни встречает прибывающий из Баку самолет с военнопленными (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը

«Պաշտոնապես ասում եմ` մենք երբեք չենք հրաժարվել քարտեզներ տրամադրել Ադրբեջանին` այդ Ադրբեջանն է, որ դադարեցրել է գերիների վերադարձը։ Երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եկել էր Երևան և նախորդ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, թե կոչ են անում ականապատ տարածքների մասին տեղեկություններ տրամադրել` նաև Լավրովի հետ եմ որոշ քարտեզներ Ադրբեջան ուղարկել»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելին` լուսանկար հրապարակեց, որում 15 տղաներն են։ 

Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց

Լրահոս
0