ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Երևանի քաղաքապետարանն հերթական ինքնակամ կառույցն է ապամոնտաժում, այս անգամ` Նոր Նորքում։ Քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում այդ մասին տեսանյութ է հրապարակվել։
«Ապամոնտաժվում է Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի հարակից տարածքում, գազալցակայանի դիմաց, Երևան համայնքին պատկանող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը»,–նշված է տեսանյութին կից։
Նշենք, որ տեսանյութում երևում է` ինչպես են գետնին հավասարեցվում հսկայական ինքնակամ կառույցը։