Առաջիկայում ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բուհի ուսանողները հնարավորություն կստանան սպայական կոչումով աշխատել պաշտպանական գերատեսչությունում, տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից։
Այսօր արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարների պաշտոնակատարներ Անդրանիկ Փիլոյանը և Վաղարշակ Հարությունյանը հյուրընկալվել են ակադեմիայում։
«Մենք մեր հնարավորությւոնների սահմանում պետք է պիտանի լինենք բանակին»,–հանդիպմանն ասել է Փիլոյանը։
Ի պատասխան Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ ԱԻՆ-ը լավագույն կառույցներից մեկն է և իր լուման ունի պաշտպանության ոլորտում, քանի որ պատերազմում է ոչ միայն բանակը, այլև ամբողջ պետությունը։ Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել են Ճգնաժամային կառավարման ակադեմիայում իրականացվող ռոբոտաշինության, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի նախագծման ոլորտում իրականացված աշխատանքները:
Նախարարների պաշտոնակատարների մասնակցությամբ ՃԿՊԱ-ում անցկացվել է խորհրդակցություն հետագա անելիքների վերաբերյալ։
Սերգեյ Շոյգուն ու Վաղարշակ Հարությունյանը սուր խնդիրներ են քննարկել Մոսկվայում