00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատանք առանց սահմանների. ԵԱՏՄ-ում միգրանտների համար նոր հնարավորություններ են ստեղծվում

© Sputnik / Aram NersesyanЗакладка новой скоростной дороги вокруг Еревaна (11 сентября 2019). Еревaн
Закладка новой скоростной дороги вокруг Еревaна (11 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Բաժանորդագրվել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ներքին շուկաների, տեղեկատվայնացման, ՏՀՏ հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը Sputnik-ին տված հարցազրույցում խոսել է ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքների մասին:

© Sputnik / Asatur YesayantsԳեղամ Վարդանյան
Աշխատանք առանց սահմանների. ԵԱՏՄ-ում միգրանտների համար նոր հնարավորություններ են ստեղծվում - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Գեղամ Վարդանյան

- Պարոն Վարդանյան, կխոսե՞ք ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման մասին:

- Պետք է հասկանալ, որ արգելքը Միության ներքին շուկայի գործունեության շրջանակում ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժի համար որոշակի խոչընդոտներ են, որոնք չեն համապատասխանում միության իրավունքին: Այն, ինչն ուղղակիորեն հակասում է միութենական պայմանագրին։ Պետք է տարբերել «խոչընդոտ» և «սահմանափակում» հասկացությունները, քանի որ սահմանափակումն այն է, ինչ նշված չէ ԵԱՏՄ–ի պայմանագրում, բայց խանգարում է աշխատանքին, և այդ դեպքում պայքարի գործիքակազմը մի փոքր այլ է։

Рабочие во Владивостоке - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Ռուսաստանում առաջարկել են աշխատանքային միգրանտներին փոխարինել կալանավորներով

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքին` մենք անցած տարի շատ լավ ցուցանիշների ենք հասել։ Չնայած COVID-19–ի համավարակին, ԵԱՏՀ-ն վերացրել է 12 արգելք ու արգելքի հատկանիշներով երեք խոչընդոտ:

Ընդանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում 15 արգելք է վերացվել։ Դա, ըստ էության, աննախադեպ է։ Սովորաբար տարեկան 9-10 խոչընդոտ է լինում, իսկ այս ճգնաժամային տարում 15–ն է եղել։ Դա ԵԱՏՄ երկրների մեծ աշխատանքի արդյունքն է։

Սովորաբար ցանկացած նման դեպք բավական երկար է քննարկվում։ Մեզ մոտ, ըստ նոր մեթոդաբանության, գործընթացը տևում է մոտ 2 ամիս։ Նման կարճ ժամկետ գրեթե ոչ մի տեղ չկա։ Այլ տնտեսական միավորումներում նման քեյսերի քննարկումները տարիներ են տևում, իսկ ԵԱՏՀ-ն արագ արձագանքման գործիքակազմ ունի։

— Վերացրած արգելքների օրինակներ կարո՞ղ եք բերել։ 

- Կար արգելք, երբ անհրաժեշտ էր սննդամթերքն ու այլ ապրանքներն առանձին-առանձին տեղափոխել։ Փոխադրողների համար դա մեծ խնդիր էր, որը սպառնում էր ժամանակային ու ֆինանսական կորուստներով։ Այն վերացվել է։

Կային նաև մսի, ձկնամթերքի ներմուծման առանձին արգելքներ։ Խնդիր կար լեգեոնականներ ֆուտբոլիստների հետ, այնտեղ կային որոշակի կանոններ, որոնք նույնը չէին ԵԱՏՄ բոլոր երկրների համար։

Նման արգելքները շատ են, դրանք բավականին շատ են ազդում երկրների փոխգործակցության գործընթացի վրա։

Ընդհանուր առմամբ 63 արգելք է հայտնաբերվել։ Դրանցից 51–ն արդեն վերացվել է (ավելի քան 80%–ը)։ Այսօրվա դրությամբ մնացել է 12 արգելք։ Զուգահեռ աշխատանքներ են տարվում նոր խոչընդոտների հայտնաբերման և հետագա վերացման ուղղությամբ։

- «Աշխատանք առանց սահմանների» նախագիծն ի՞նչ հնարավորություններ է բացում ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար:

- Այսօր շուկայում կան բազմաթիվ որոնողական համակարգեր, կայքեր, որոնք կարող են օգնել աշխատանք գտնել։ Բացի այդ, կան ազգային համակարգեր, որոնք գրանցում են այն մարդկանց, որոնք ուզում են աշխատանք գտնել, ինչպես նաև ընկերություններ կամ կառույցներ, որոնք պատրաստ են թափուր աշխատատեղեր առաջարկել։ Սոցիալական ծառայությունները բոլոր երկրներում նման տվյալների բազաներ ունեն։

Հայաստանցի անօրինական միգրանտները պետք է մինչև հունիսի 15-ը լքեն Ռուսաստանը. ՌԴ ՆԳՆ

 «Աշխատանք առանց սահմանների» նախագծի շրջանակում կարողացանք միավորել այդ տվյալների բազաները։ Ու ամենակարևորն այն է, որ կարողացանք անել դա վիրտուալ տիրույթում։ Մարդը, որը մտնում է իր սոցիալական ծառայությունների ազգային համակարգ և աշխատանք է փնտրում, զուգահեռաբար աշխատանք է փնտրում ԵԱՏՄ բոլոր 5 երկրներում։ Դա այս պահին շատ կարևոր է, մենք տեսնում ենք, որ համաճարակը կամաց–կանաց թուլանում է, ամեն ինչ սկսում է ակտիվանալ, համապատասխանաբար, աշխատանքի շուկան նույնպես պետք է ակտիվանա։ Սա այն գործիքն է, որը ճիշտ ժամանակին է գալիս և կօգնի մեր քաղաքացիներին արագ աշխատանք գտնել, իսկ գործատուներին՝ գտնել նրանց անհրաժեշտ աշխատակիցներին։

- Ինչպե՞ս է լուծվում հայցորդների անձնական տվյալների պաշտպանության հարցը:

- Դիմողների անձնական տվյալները չեն գնում այն երկրից, որտեղ դրանք գտնվում են: Դրանց պաշտպանության հարցը կարգավորվում է ազգային օրենսդրությամբ։ Տվյալների բազաներից յուրաքանչյուրը կարգավորվում է իր երկրում` ինչպես նախկինում է կարգավորվել:

Անձնական տվյալների պաշտպանությունն ապահովված է։ Տվյալները ոչ մի տեղ չեն հավաքվում, մի վայրում չեն կուտակվում, ամբողջ տեղեկատվությունը տրամադրվում է բացառապես հարցումներով:

- Եթե ԵԱՏՄ մի երկրի քաղաքացին Միության մեկ այլ երկրում աշխատանք է գտել «Աշխատանք առանց սահմանների» ծառայության օգնությամբ, արդյո՞ք ԵԱՏՀ-ն օգնում է նրան նոր տեղում տեղավորվել:

- Մենք ընդհանուր աշխատաշուկա ունենք։ Համակարգն ինքնին որոշակի փոխզիջում է, որտեղ մենք պայմանավորվել ենք` ինչից ենք սկսում աշխատանքն այդ ուղղությամբ։ Հաջորդ փուլը կլինի ծառայություններ ավելացնելը։ Դա ամենակարևորն է։ Մարդկանց հետաքրքիր է ոչ միայն աշխատանք գտնելը։ Նրանք ուզում են նաև երաշխիքներ ստանալ, որ խնդիրներ չեն ունենա։

Международный аэропорт Домодедово (6 апреля 2020). Москва - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Միգրանտները ՌԴ-ում դեռ երկար կզգան համաճարակի հետևանքները

Անհրաժեշտ է, որ մարդիկ, որոնք այլ երկրում աշխատանք են գտել, գան այնտեղ ու խնդիրներ չունենան: Համակարգը պետք է ունենա ուղեկցման քաղաքացիների ու նրանց տեղաբաշխման ծառայություն։ Տարբեր ընկերություններ կարող են միանալ և առաջարկել իրենց ծառայությունները, օրինակ` իրավաբանական խորհրդատվություններ։

Ծառայություններն ապագայի հարց են: Առայժմ «Աշխատանք առանց սահմանների»–ն զուտ որոնողական համակարգ է, որը հնարավորություն է տալիս աշխատանք գտնել։ Քանի որ օգտագործվում է սոցիալական ծառայությունների բազա, այն պարունակում է բացառապես հավաստի և ստուգված տեղեկատվություն։ Բայց այս պահին տարբեր ծառայություններ են ավելացվում:

Հարկ է նշել, որ եթե Ուզբեկստանն ու Տաջիկստանն (որտեղ շատ աշխատանքային միգրանտներ կան) այդ նախագծին միանալու ցանկության հայտնեն, ԵԱՏՄ երկրները չպետք է առարկություններ ունենան: Դա վատ չէր լինի։ Նախագիծը դեռևս գործում է Միության շրջանակներում, բայց մենք հաճույքով կքննարկենք նաև այլ երկրների մասնակցությունը։ Այժմ նման ծրագրեր չկան, բայց ցանկության դեպքում պատրաստ ենք աշխատել ԵԱՏՄ–ի ոչ անդամ պետությունների հետ։

Ռուսաստանում միգրանտներին կպարտավորեցնեն գրանցվել էլեկտրոնային ռեեստրներում

Լրահոս
0