00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Twitter-ը դեռ 500 արգելված նյութ չի հեռացրել. «Ռոսկոմնադզոր»

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցЛоготип социальной сети Twitter на экране смартфона
Логотип социальной сети Twitter на экране смартфона - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Բաժանորդագրվել
Գերատեսչությունը բացահայտել է ռուսական ԶԼՄ-ների ու տեղեկատվական ռեսուրսների գրաքննության 11 դեպք, որոնց թվում են Russia Today-ը, Sputnik-ը, ՌԻԱ Նովոստին, ինչպես նաև ռուս օգտատերերի ու նախագծերի մի քանի էջեր:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Twitter -ը գրեթե 500 արգելված գրառում է թողել: Տեղեկությունը հաղորդում է «Ռոսկոմնադզորի» կայքը:

«2015 թվականից առ այսօր հարթակից չի հեռացվել ավելի քան վեց հազար արգելված նյութ։ Սոցցանցի տրաֆիկի միջոցառումների կիրառումից հետո 490 չհեռացված նյութ է մնում: Արգելված նյութերի հեռացման պահանջների կատարման միջին ժամանակը կրճատվել է 129-ից մինչև ութ օր», - նշված է հաղորդագրության մեջ:

Twitter - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
Twitter-ը վերանայում է իր քաղաքականությունը համաշխարհային առաջնորդների նկատմամբ

Բացի այդ, գերատեսչությունը բացահայտել է ռուսական ԶԼՄ-ների ու տեղեկատվական ռեսուրսների գրաքննության 11 դեպք, որոնց թվում են Russia Today-ը, Sputnik-ը, ՌԻԱ Նովոստին, ինչպես նաև ռուս օգտատերերի ու նախագծերի մի քանի էջեր: Այդպես էլ չի տեղայնացված անձնական տվյալների մշակումը։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ տասը արձանագրություն է կազմվել։ Այսօրվա դրությամբ` դատարանների կողմից քննվել են բոլոր արձանագրությունները, արգելված տեղեկատվությունը չհեռացնելու համար տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 27,9 մլն ռուբլի: Տվյալների տեղայնացման մասին ռուսական օրենսդրության պահանջները չպահպանելու համար՝ 4 մլն ռուբլի», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսական օրենքների համաձայն՝ առցանց-հարթակի ղեկավարությունը պարտավոր է մեկ օրվա ընթացքում սահմանափակել կասկածելի բովանդակության նյութերի հասանելիությունը, հակառակ դեպքում հնարավոր է կիրառվի երեքից մինչև ութ միլիոն ռուբլի տուգանքի կետը: Կրկնակի խախտման դեպքում տուգանքն ավելանում է ընկերության տարեկան եկամտի մեկ տասներորդից մինչև մեկ հինգերորդը: Նախատեսված են նաև դանդաղեցման ու լիարժեք տրաֆիկի սահմանափակում։

«Ռոսկոմնադզորում» ընդգծել են, որ ազդեցության նշված միջոցները հիմնված են տեղեկատվական ինքնիշխանության ու թափանցիկության սկզբունքի վրա ու ընդհանուր առմամբ, «շատ ավելի մեղմ են, քան նման կարգավորումները արտասահմանյան շատ երկրներում, ներառյալ ԱՄՆ-ում»:

«Այսպես, ԱՄՆ-ում գործող օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը (Foreign Agents Registration Act, FARA) ընդունվել է դեռևս 1938 թվականին` նացիստական քարոզչության դեմ պայքարի ժամանակ, սակայն մինչ օրս գործում է։ Այն առանձնանում է լղոզված ձևակերպումներով. FARA-ում որպես «քաղաքական» է ընկալվում ցանկացած գործունեություն, որը կարող է ազդել ամերիկյան գերատեսչություններին կամ պաշտոնատար անձի աշխատանքի վրա», — ասել են գերատեսչությունում:

Facebook-ի «անկախ» գրաքննիչները, կամ ինչ պատճառներով են արգելափակվում օգտահաշիվները

ԱՄՆ-ում արտասահմանյան գործակալների նկատմամբ պահանջները կարգավորիչն անվանել է «ավելի ընդգրկուն», քան Ռուսաստանում։ Արդարադատության նախարարությունում գրանցվելուց ու ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելուց բացի, կազմակերպությունները պետք է նշագրեն իրենց նյութերը ու տեղեկություններ տրամադրեն իրենց աշխատանքի բոլոր ասպեկտների մասին, ընդհուպ մինչև իշխանության ներկայացուցիչների հետ շփումների մանրամասն նկարագրությունը:

Ընդ որում` նշված օրենքի խախտման համար ամերիկացի գործընկերների պատիժներն ավելի խիստ են՝ մինչև հինգ տարվա ազատազրկում և/կամ մինչև տասը հազար դոլարի տուգանք, աշխատանքի արգելք, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ արտաքսում:

2016 թվականից FARA-ի կողմից հետապնդման են ենթարկվել ռուսական Russia Today հեռուստաալիքը ու Sputnik գործակալությունը:

Լրահոս
0