ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Կառավարության մոտի բողոքի ակցիայից 16 մարդ են բերման ենթարկել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Ինչպես արդեն հայտնել էինք, կառավարության առջև ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա էին անում` ներկայացնելով, թե ինչի համար է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դավաճան։ Նրանք ելակ, կոնֆետ և անդրավարտիք նետեցին կառավարության առջև` ասելով, որ հենց դրանցով է բարեփոխումներ արվել բանակում։ Դրանից հետո երիտասարդներին սկսեցին բերման ենթարկել։
ՀՅԴ երիտասարդները փորձել էին փակել Նալբանդյան փողոցը` Հանրապետության հրապարակի մոտից։ Ոստիկանները, սակայն, նրանց էլ են բերման ենթարկել` բացելով ճանապարհը։