00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը Բադասյանին ասել է` ինչու է եկել Հայաստան

© Photo : Facebook / ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia И.о. министра юстиции Рустам Бадасян принял делегацию во главе с заместителем помощника госсекретаря США по делам Европы и Евразии Филиппом Рикером (10 июня 2021). Еревaн
И.о. министра юстиции Рустам Бадасян принял делегацию во главе с заместителем помощника госсекретаря США по делам Европы и Евразии Филиппом Рикером (10 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2021
Բաժանորդագրվել
Ռուստամ Բադասյանն ԱՄՆ կառավարությանը շնորհակալություն է հայտնել բարեփոխումների հայկական օրակարգին աջակցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

И.о. премьер-министра Никол Пашинян принял возглавляемую и.о. заместителя госсекретаря США по вопросам Европы и Евразии Филипом Рикером делегацию (10 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2021
Փաշինյանն ու Ռիքերը քննարկել են Արցախի խնդիրն ու Հայաստանի սահմանների հարցը

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։

Բադասյանը ողջունել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան և նշել, որ այն ցույց է տալիս երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցությունն ու վերահաստատում Հայաստանում ժողովրդավարական ուժեղ ինստիտուտներ կառուցելուն ուղղված հանձնառությունը։

Նախարարի պաշտոնակատարն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ բարեփոխումների հայկական օրակարգին՝ հակակոռուպցիոն, դատական և ոստիկանության բարեփոխումներին աջակցելու համար, շնորհակալություն հայտնել դեսպան Թրեյսիին գերազանց առաջնորդության համար, ինչպես նաև կարևորել ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունը:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, կարևորել Հայաստանի արդարադատության նախարարության հետ համագործակցությունը օրենքի գերակայության ամրապնդման հարցում և նշել, որ Երևան է ժամանել երկրի մարտահրավերներին ծանոթանալու համար, որոնք առաջացել են՝ պայմանավորված 2020 թվականի համավարակով ու Հայաստանի համար ողբերգական իրադարձություններով։

Զրույցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան տպավորիչ է համարել 2018 թվականին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հույս հայտնել, որ առաջիկա ընտրությունները ևս կանցնեն ժողովրդավար, ազատ ու արդար։

Հանդիպման ընթացքում Բադասյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի, ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ կառավարության ռազմավարությունների իրականացմանը, մասնավորապես՝ դատավորների բարեվարքության ստուգման համար ներդրված մեխանիզմներին, հակակոռուպցիոն ուժեղ ինստիտուտների ստեղծմանը, ինչպես նաև ոստիկանության բարեփոխումների շրջանակում Ներքին գործերի նախարարության ու Պարեկային ծառայության ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը պահպանելուն ու ընդլայնելուն ուղղված երկու երկրների կառավարությունների հանձնառությունը։

Հիշեցնենք` Ռիքերը Հայաստան է ժամանել երեկ` հունիսի 9-ին։

Լրահոս
0