ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Թեհրանի Սասուն հայաբնակ քաղաքամասի «Արաստու» փակուղին «Հինգերորդ» և «Իններորդ» փողոցները վերանվանվել են նահատակներ Փայլակ Ավետյանի, Ալֆրեդ Գաբրիի, Վարդան Աղախանյանի անուններով։ Նրանք մասնակցել են 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմին:
Tehranprelacy առցանց պարբերականի հոդվածում նշվում է, որ տարբեր ազգություններ ու դավանանքներ իրենց մնայուն ավանդույթներով ու սովորույթներով առավել գեղեցիկ ու հարատև են դարձնում Իրանը:
Իրանա֊իրաքյան պատերազմը վերջին խոշոր բախումն էր սառը պատերազմի շրջանակում և XX դարի ամենաերկարատև զինված բախումներից մեկը։
Առաջիններն իրենց ոլորտում, կամ ովքեր են գիտության մեջ հեղափոխություն արած հայուհիները
Պատերազմին նախորդել են մի շարք տարածքային վեճեր Իրանի և Իրաքի միջև. Իրաքը ցանկանում էր Իրանից խլել Խուզիստան նավթային պրովինցիան և Շատ ալ֊Արաբ գետի արևելյան ափը։ 2 պետությունները վիճում էին նաև Պարսկական ծովածոցի պետությունների միջև առաջնորդ լինելու համար։
Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ». դեսպան