ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Աղի ավելցուկն ու պակասը օրգանիզմում բացասաբար են ազդում նրա աշխատանքի վրա և կարող են վատ հետևանքների հանգեցնել։ Այդ պատճառով կարևոր է իմանալ` ինչպես է այն պետք ճիշտ օգտագործել։ Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ–սննդաբան Իրինա Բերեժնայան։
Ինչպես նշել է մասնագետը, աղը բարձրացնում է արյան ճնշումը, ինչը վնաս է սրտի և անոթների համար, սակայն նման հետևանք լինում է միայն աղի կանոնավոր օգտագործումը խախտելու դեպքում։
Ըստ մասնագետի` աղից հրաժարվել նույնպես պետք չէ, քանի որ նատրիումի և քլորի պակասը կարող է գլխացավ, գլխապտույտ, թուլություն, մարսողության խանգարում առաջացնել և իջեցնել ճնշումը։
«Առանց աղի ապրել մենք չենք կարող, քանի որ մասամբ մենք բաղկացած ենք դրանից։ Նատրիումի քլորիդը է պարունակվում արյան, արցունքների, մեզի և այլ հեղուկների բաղադրության մեջ։ Աղ մեզ պետք է։ Այլ հարց է, որ աղի ավելցուկը կարող է լուրջ հիվանդությունների հանգեցնել, այդ պատճառով ամեն ինչ պետք է չափավոր լինի», – ասել է Բերեժնայան։
Ուսումնասիրությունների համաձայն` օրական 7 գրամ աղը մեծահասակ մարդու համար բավարար է։ Աղի նման չափավոր օգտագործումը բացասական հետևանքներ չի առաջացնի և թույլ կտա օրգանիզմին ստանալ անհրաժեշտ նյութերը։
Բժիշկը նաև խորհուրդ է տվել յոդացված աղ օգտագործել, այն թույլ է տալիս փոխհատուցել կարևոր տարրի դեֆիցիտն ու հաղթահարել յոդի պակասը, ինչը կարող է վահանաձև գեղձի հիվանդություններ առաջացնել, ինչպես նաև գլխուղեղի աշխատանքի խնդիրներ, աշխատունակության անկում և արագ հոգնածության պատճառ դառնալ։
Բժիշկն ասել է՝ որ ըմպելիքները չի կարելի խմել սոված փորին
«Մեծ քաղաքներում յոդի պակասն ավելանում է օդում առկա տոքսինների պատճառով։ Հետևաբար, յոդացված աղը մեզ համար ավելի օգտակար է, քան սովորականը։ Պետք չէ մոռանալ այն մասին, որ յոդացված աղը պահպանման կարճ ժամկետ ունի։ Բաց վիճակում յոդը ցնդում է»,– բացատրել է մասնագետը։
Նրա կարծիքով` ավելի լավ է ծովային աղ օգտագործել, քանի որ այն ավելի շատ միկրոտարրեր է պարունակում և ունի նյութեր, որոնք պահպանում են յոդի քանակը։
Արագ նիհարել ու երիտասարդանալ. սննդաբանը խոսել է «կախարդական» մթերքների մասին