ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը Հայաստանում է։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջից։
© Photo : presse office of the U.S. Embassy in YerevanԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը Հայաստանում է
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը Հայաստանում է
«Ուրախ ենք Ֆիլիպ Ռիքերին Հայաստանում ողջունելու։ Նա կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը», – գրված է հաղորդագրությունում։
© Photo : presse office of the U.S. Embassy in YerevanԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը Հայաստանում է
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը Հայաստանում է
Ավելի վաղ Ռիքերը եղել է Ադրբեջանում, հանդիպել տեղի պաշտոնյաների հետ։