ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին հեռախոսազրույց են ունեցել։
Ինչպես տեղեկացնում է մեր աղբյուրը Մոսկվայում, մի քանի օր առաջ, մայիսին, երբ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ մայրաքաղաքում, կրկին հեռախոսազրույց է տեղի ունեցել նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Մենք փորձեցինք ճշտել այս տեղեկությունը երկրորդ նախագահի գրասենյակից։
Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց․ իրոք, Պուտինը և Քոչարյանը մայիսին կրկին հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, հայ-ռուսական հարաբերությունները, անդրադարձել նաև մի շարք այլ հարցերի։
Ընթացիկ տարում սա Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի նախագահի միջև տեղի ունեցող արդեն երրորդ հեռախոսազրույցն է։