Օվկիանոսների համաշխարհային օրն առաջարկվել է նշել 1992 թ․-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացած «Երկիր մոլորակ» բարձրագույն մակարդակի հանդիպմանը: Օրվա գլխավոր շարժիչ գաղափարը իրազեկվածության բարձրացումն է մեր կյանքում օվկիանոսի վճռորոշ դերի և հանուն դրա պաշտպանության մարդկության կարևոր գործունեության մասին։
ՄԱԿ-ի կայքում փաստեր և թվեր են ներկայացված, որոնք ցույց են տալիս, թե որքան է Երկիր մոլորակի կյանքը կախված համաշխարհային օվկիանոսներից: Օդը և ջուրը, այն ամենը, ինչ մենք շնչում ենք, ինչ խմում ենք և ուտում, կախված է համաշխարհային օվկիանոսի վիճակից:
Օվկիանոսները զբաղեցնում են երկրի մակերևույթի երեք քառորդը, պարունակում են երկրի ջրային պաշարների 97 տոկոսը և ծավալով զբաղեցնում են մեր մոլորակի ամբողջ ծավալի 99 տոկոսը:
Օվկիանոսներում գրեթե 200 000 նույնականացված կենդանատեսակ է ապրում, սակայն իրական թվերը կարող են միլիոնների հասնել։
Ով էր իրականում Մերիլին Մոնրոն. արխիվային կադրեր
Համաշխարհային օվկիանոսների մինչև 40 տոկոսը «խիստ տուժած» են համարվում մարդու գործունեության արդյունքում, այդ թվում՝ աղտոտումից, ձկան պաշարների սպառումից և ափամերձ բնակավայրերի կորստից:
Նապոլեոնաձուկը՝ Լեհաստանի Վրոցլավյան կենդանաբանական այգում վերջերս բացված Աֆրիկանարիումում
Նապոլեոնաձուկը՝ Լեհաստանի Վրոցլավյան կենդանաբանական այգում վերջերս բացված Աֆրիկանարիումում
Հազվագյուտ ալբինիստական ակսոլոտլ Մեքսիկաոն ցուցադրվում է Taipei Sea World-ի ակվարիումում
Հազվագյուտ ալբինիստական ակսոլոտլ Մեքսիկաոն ցուցադրվում է Taipei Sea World-ի ակվարիումում
Փոքրաբերան մակրոպիննա
Փոքրաբերան մակրոպիննա