ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են անվտանգությունը Մարտունու շրջանում էլեկտրահաղորդման գծի վերականգնման ժամանակ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Էլեկտրահաղորդման գիծը սնում է ջրի հորը, որը խմելու ջուր է մատակարարում է մոտակա բնակավայրերին:
«Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողությունների ընթացքում բնակավայրերն ու քաղաքները սնուցող էլեկտրահաղորդման գծերի մի մասը վնասվել են և հայտնվել սահմանազատման գծի մոտ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոն է ուղարկվել անվտանգության ապահովման հայտեր»,–ասվում է ՌԴ ՊՆ- ի հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների աջակցությամբ վերականգնվել է ավելի քան 100 կմ էլեկտրահաղորդման գծեր, որոնք սնուցում են բնակավայրերն ու կարևոր սոցիալական օբյեկտները:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են