ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` երեք փոխմարզպետ է նշանակվել։ Տեղեկանում ենք վարչապետի կայքից։
Մասնավորապես, Տիգրան Եղիազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ:
Ռուբիկ Նավոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ: Իսկ Դավիթ Սարգսյանը նշանակել Վայոց Ձորի մարզպետի տեղակալ: