00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտահերթ և արտակարգ ընտրություններ. ՀՀ նախագահը դիմել է կուսակցություններին և դաշինքներին

© Sputnik / Asatur YesayantsПрезидент Армен Саркисян во время вечера, посвященного на программе психологической поддержки "Зартонк" (5 мая 2021). Еревaн
Президент Армен Саркисян во время вечера, посвященного на программе психологической поддержки Зартонк (5 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
Բաժանորդագրվել
Արմեն Սարգսյանը ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ է արել լինել առավելագույնս զուսպ, հարգել ընտրողին ու մրցակցին, ցուցաբերել խոհեմություն ու հանդուրժողականություն։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կոչով դիմել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերին և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին` հիշեցնելով, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես մեկնարկում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Սարգսյանը հիշեցրել է, որ այս ընտրությունները տեղի են ունենում բացառիկ բարդ և ճգնաժամային պայմաններում, մեր ժողովուրդն ու պետությունն անցնում են դժվարին փորձությունների միջով:

Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
Ընտրական հանցագործությունների բացահայտման հարցում դրսևորվելու է խիստ հետևողականություն. ԳԴ

«Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ եմ անում լինել առավելագույնս զուսպ, հարգել ընտրողին ու մրցակցին, ցուցաբերել խոհեմություն ու հանդուրժողականություն, ընտրական գործընթացն անցկացնել քաղաքակիրթ քաղաքական մշակույթի մթնոլորտում»,–ասված է նախագահի ուղերձում:

Նա առաջարկում է բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց գործունեությամբ, իրենց պահվածքով, իրենց խոսքով չխորացնել ճգնաժամը, չհատել բարոյականության սահմանները, տուրք չտալ քարոզչական անազնիվ տեխնոլոգիաներին, հավատարիմ մնալ մեր ազգային արժեքներին ու հավաքական նպատակին:

Սարգսյանը դիմել է նաև պետական բոլոր կառույցներին` նշելով, որ պարտավոր են առավել պատասխանատվությամբ վերաբերվել իրենց պարտականություններին:

«Հատկապես մեծ պատասխանատվություն ունեն իրավապահ մարմինները: Նրանք պարտավոր են գործել մեծ պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ երաշխավորելու օրինականությունն ու իրավունքի գերակայությունը, ապահովելու հասարակական կարգը, ընտրությունների բնականոն ընթացքը»,–ասել է Արմեն Սարգսյանը:

Փաշինյանի ու Քոչարյանի ընտրողների թիվը գրեթե հավասարվել է. սոցհարցում

ՀՀ նախագահը դիմել է նաև բոլոր ընտրողներին՝ նշելով, որ ընտրություններին ակտիվորեն մասնակցելով կդրսևորեն իրենց վերաբերմունքը քաղաքական այս կամ այն ուժի, այս կամ այն քաղաքական գործչի հանդեպ՝ խորապես գիտակցելով, որ ընտրություն են կատարում մեր երկրի ապագայի, զարգացման հեռանկարի, մեր սերունդների բարեկեցության համար:

Հաջողություն մաղթելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին՝ նախագահը  հիշեցրել է, որ այս ընտրությունները` արտահերթ և նաև արտակարգ, երկրի համար բախտորոշ լինելով հանդերձ, բնականոն քաղաքական գործընթաց են, որին պետք է վերաբերվել մեծ պատասխանատվությամբ, և որից Հայաստան պետությունը և մեր ժողովուրդը պետք է դուրս գան արժանապատվորեն:

2600 թեկնածու 2,5 մլն ընտրողի համար, կամ ովքեր են ուզում պատգամավոր դառնալ Հայաստանում

Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 22 կուսակցություն և 4 դաշինք։

Լրահոս
0