ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի -Sputnik. Անորակ փաթեթավորված թեյը կարող է վտանգավոր լինել առողջության համար, քանի որ այն բնական բաղադրիչներ չի պարունակում: «Վեչերնյայա Մոսկվայի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել սննդաբան, նուտրիցիոլոգ Իրինա Պիսարևան։
Նա նշել է, որ նման թեյը դրանում պարունակվող ներկանյութերի ու բույրերի պատճառով կարող է ալերգիա առաջացնել: Բույրը կարող են ստանալ թեյի մեջ հատապտուղների կամ մրգերի կտորներ ավելացնելով, բայց դա էլ կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել:
Բացի այդ, նրա խոսքով, փաթեթավորված թեյի բաղադրության մեջ հաճախ ներառում են ներկանյութեր, դրա պատճառով ջուրը բաժակի մեջ գրեթե անմիջապես գունավորվում է:
«Դուք անհրաժեշտ օգտակար միկրոտարրեր չեք ստանում, քանի որ փաթեթավորված թեյի մեջ չկա ո՛չ միրգ, ո՛չ հատապտուղներ։ Դուք հոտով ներկած ջուր եք խմում»,- բացատրել է մասնագետը։
Նա ասել է, որ փաթեթավորված թեյի մեջ շատ մանրացրած տերևներ են օգտագործում։ Դա թույլ է տալիս արտադրողներին օգտագործել անհամ փշուրները, արտադրության թափոնները։ Ահա թե ինչու, ըստ փորձագետի, շատ ավելի հուսալի է նախապատվությունը տալ տերևով թեյին:
Կարկադեի օգուտն ու վնասը․ ինչպե՞ս է մարդու օրգանիզմի վրա ազդում կարմիր թեյը
Միևնույն ժամանակ Պիսարևան նշել է, որ փաթեթավորված թեյը կարող է լինել նույնքան օգտակար, որքան տերևով թեյը, բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե արտադրողը որակյալ բնական հումք է օգտագործում: