ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը բացահայտել է երեկ` հունիսի 5-ին Շենգավիթ համայնքի Արշակունյանց փողոցում կատարված սպանությւնը։
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 32-ամյա Արմեն Ե.-ն:
![Սպանություն Շենգավիթում Սպանություն Շենգավիթում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/06/27830210_0:0:1009:634_600x0_80_0_0_3f121c17ca7c23350b03d7784b7dc6b2.jpg)
![Քրեագետն աշխատում է դեպքի վայրում Քրեագետն աշխատում է դեպքի վայրում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/06/27830205_51:0:1060:634_600x0_80_0_0_520d3078b38b2e880e005cc8c1ebec14.jpg)
![Քրեագետներն աշխատում են դեպքի վայրում Քրեագետներն աշխատում են դեպքի վայրում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/06/27830200_116:0:1125:634_600x0_80_0_0_8e58c985d755a0e9407594b230d2bd7d.jpg)
![Քրեագետներն աշխատում են դեպքի վայրում Քրեագետներն աշխատում են դեպքի վայրում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/06/27830195_174:0:1125:634_600x0_80_0_0_3d4e903f2ecda746eea33674961da834.jpg)
![Դռան ջարդված փականը Դռան ջարդված փականը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/06/27830190_87:0:1038:634_600x0_80_0_0_dacf64be5126f1807d205c7f23c43ab5.jpg)
![Քրեագետներն աշխատում են դեպքի վայրում Քրեագետներն աշխատում են դեպքի վայրում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/06/27830185_0:0:1009:634_600x0_80_0_0_b44becdfae46fd833e36fc00e812de45.jpg)
Նա խոստովանել է կատարած հանցագործութունը: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը: Արմեն Ե.-ն ձերբակալվել է:
Կայքի տեղեկություններով, սպանվածը կասկածյալի քեռին է:
Հիշեցնենք` հունիսի 5-ին, ժամը 21։10-ի սահմանում ոստիկանության Շենգավիթի բաժինը Երևանի 1-03 շտապօգնության ենթակայանից ահազանգ էր ստացել, որ կանչով Արշակունյաց 4-րդ նրբանցքի տների մեկը մեկնած բժիշկները ղամարդու դի են հայտնաբերել` մարմնի տարբեր հատվածներում դանակահարության հետքերով։
Պարզվել էր, որ մահացածը 55-ամյա Հովհաննես Ղազարյանն է։