ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. «Մուզ–TV» մրցանակաբաշխության ժամանակ հայտնի ռեփեր Տիմատին ներկայացել էր «Холостяк» հեռուստաշոուի հաղթող Կատերինա Սաֆարովայի հետ։
Այդպիսով Տիմատին առաջին անգամ հասարակությանը ներկայացավ իր նոր ընտրյալի հետ։
Մրցանակաբաշխությունից հետո զույգի գրավիչ լուսանկարները հայտնվեցին ինչպես Սաֆարովայի, այնպես էլ ռեփերի էջում` մեծաքանակ «լայքեր» և մեկնաբանություններ ստանալով։ Երկուսն էլ սև հագուստ էին ընտրել։ Հատուկ ուշադրություն գրավեց Կատերինայի` մեծ բացվածքով, մարմինը սեղմ գրկող զգեստը, որն ընդգծում էր աղջկա սպորտային կազմվածքը։
Հետաքրքիր է, որ Տիմատիի գրառմանը առաջիններից մեկն արձագանքել էր նրա նախկին ընկերուհին` մոդել և Ռուսաստանի վիցե–միսս Ալյոնա Շիշկովան։ Մեկնաբանություններում նա երեք հատ կրակի պատկեր է թողել։ Դատելով ամեն ինչից, գեղեցիկ և ուրախ Կատերինան նրան դուր է եկել, և կարելի է ասել՝ նա հավանության է արժանացրել նախկին սիրեցյալի ընտրյալին։
«Թռչում ենք դեպի Արարատ»․ Սուպեր Ժորիկը Սահակյանցի ոճով նոր տեսահոլովակ է ներկայացրել
Դեռ հեռուստանախագծի ութերորդ եթերաշրջանի մեկնարկից առաջ Ալյոնա Շիշկովան Instagram–ի իր սթորիում խոստովանեց, որ հետևելու է Տիմատիի մասնակցությամբ ութերորդ եթերաշրջանին։ Թեպետ նա հետևել է նաև նախորդ եթերաշրջաններին` ծրագիրը շատ ռոմանտիկ անվանելով։ Հատկանշական է, որ ութերորդ եթերաշրջանի ընթացքում Շիշկովան երկրպագում էր բարձրահասակ և շիկահեր Կրիստինա Կուստովային, որին հեռուստադիտողը հաճախ համեմատում էր Ալյոնայի հետ։
Посмотреть эту публикацию в Instagram
Ինչ վերաբերում է ռեփերին և «Холостяк»–ի հաղթողին, ապա նրանք հավանաբար թունդ սիրահարված են միմյանց։ Ի դեպ, Կատյայի նկատմամբ իր զգացմունքների մասին նա արդեն հրապարակային խոստովանել է։
Երբ արարողության ժամանակ հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը ուղիղ հարցրել է երաժիշտին, թե արդյոք սիրահարված է Կատերինային, նա պատասխանել է. «Իհարկե»։
Երկրպագուներից շատերը կարծում են, որ Սաֆարովան միակն է, ում հետ ռեփերը լավ է դիտվում. «Արևոտ աղջկա կողքին ինքդ էլ փայլում ես», «Ինչ գեղեցիկ է նա... կենսախինդ, թեթև, հասարակ»։
Ինչպես խոստովանել է Տիմատին՝ Կատյայի անկեղծության մեջ համոզված լինելն է իրեն ստիպել ընտրել հենց նրան։