ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Հունիսի 6-ին, ժամը 16։44-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին ավտոմեքենան ընկել է Աղստև գետը, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով՝ կան տուժածներ։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 111-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի․ Գ․, ծնված 1961 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Ն․ Հ․-ն (ծնված 1961 թ․) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից։
Փրկարարները ուղևորին Աղստև գետի ափից մոտ 9 մետր բարձրացրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: