ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը երկրորդ անգամ ծնող են դարձել. նրանք դուստր են ունեցել։
Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը` հղում անելով Սասեքսի դքսի և դքսուհու հայտարարությանը, աղջկան անվանել են Լիլիբեթ «Լիլի» Դիանա Մաունթբեթեն–Վինձոր։
«Լիլին ծնվել է ուրբաթ` հունիսի 4–ին, ժամը 11.40–ին, Սանտա Բարբարայում, Կալիֆոռնիայի նահանգ», – ասվում է հայտարարության մեջ։
Զույգը հայտնում է, որ աղջիկը կշռում է 7 ֆունտ 11 ունցիա (մոտ 3.49 կգ)։ Ինչպես երեխան, այնպես էլ մայրն իրենց լավ են զգում։
Հետաքրքիր է, որ աղջկան Լիլի են անվանել իր նախատատ` թագուհի Եղիսաբեթ II–ի պատվին, ում ընտանեկան մականունը Լիլիբեթ է։ Երկրորդ անունը` Դիանան, ծնողներն ընտրել են հարգանքի տուրք մատուցելու համար երեխայի հանգուցյալ տատին` Ուելսի արքայադուստր Դիանային։
Սա Հարրիի և Մեգանի արդեն երկրորդ երեխան է։ Երկու տարի առաջ լույս աշխարհ էր եկել զույգի որդին` Արչին։
Ավելի վաղ ԶԼՄ–ներից ոմանք հայտնել էին, որ արքայազն Հարրիի կինը համաձայնել է էքստրեմալ ծննդաբերության` Մեգան Մարքլի երեխան պետք է լույս աշխարհ գա բացարձակ լռության մեջ։ Բոլոր նրանք, ովքեր ներկա կգտնվեն ծննդաբերության ժամանակ, պետք է լռեն։ Որևէ ձայն հանելուց պետք է հրաժարվեր նաև ապագա մայրը։
Հերթական շոկը արքայական ընտանիքի համար․ Մեգանը Հարրիի հետ ծանոթանալիս հարբած է եղել
Ծննդաբերության նման ձևը խորհուրդ է տալիս սաենթոլոգիայի եկեղեցին (արգելված է Ռուսաստանում)։ Ուսմունքի հիմնադիրը կարծում է, որ ցանկացած ձայն երեխայի լույս աշխարհ գալու ժամանակ նրա հետագա զարգացման վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ։
Հատկանշական է, որ նման եղանակով է ծննդաբերել նաև Թոմ Կրուզի նախկին կինը` Քեթի Հոլմսը։ Սակայն իրականում ինչպես է անցել Մեգան Մարքլի ծննդաբերությունը՝ դեռ հայտնի չէ։