ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կա, եղել է և կլինի, ինչպես և ԱՄՆ-ն․ դրա հետ պետք է հաշտվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուս-ամերիկյան հարաբերությունները մե՛նք չենք հասցրել ներկայիս վիճակին։ Չէ որ մենք առաջինը ոչ մի քայլ չենք ձեռնարկել, որը վնաս է հասցրել ռուս-ամերիկյան հարաբերություններին։ Մենք երբևէ պատժամիջոցներ սահմանե՞լ ենք Միացյալ Նահանգների դեմ։ Հենց ԱՄՆ-ն է մեր դեմ պատժամիջոցներ սահմանել և շարունակում է յուրաքանչյուր պատրվակի դեպքում և առանց որևէ պատճառի սահմանել։ Թեև պատճառը մեկն է՝ մեր գոյությունը։ Բայց դուք պետք է համակերպվեք դրա հետ։ Ռուսաստանը կա, եղել է և կլինի, ինչպես կա և կլինի Միացյալ Նահանգները, որն աշխարհում կարևոր դեր է խաղում։ Ես շատ կցանկանայի, որ այդ երկիրը կայունացնող դեր խաղար»,- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի նիստում հայտարարել է ՌԴ նախագահը։
«Հոսքը» հետո․ Պուտինի հետ հանդիպմանը Բայդենին Գերմանիան է հարկավոր
Պուտինը հույս է հայտնել, որ հունիսի 16-ին Ժնևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ իր հանդիպումը կառուցողական կլինի։
«Կարող է անակնկալ լինել». քաղաքագետը՝ Պուտինի և Բայդենի հանդիպման մասին