ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հովհաննես Սահակյանի անվան հուշամրցաշարում, որը կայացել է Ուկրաինայի Խարկով քաղաքում, հայ երիտասարդ ազատոճայինները նվաճել են 7 մեդալ: Տեղեկությունը հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ոսկե մեդալակիր են դարձել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը:
Արծաթե մեդալ են նվաճել Լևիկ Միքայելյանը (61կգ) և Սերգեյ Սարգսյանը (92կգ):
Բրոնզե մեդալակիր են դարձել 70 կգ Նարեկ Հարությունյանը, Մուշեղ Մկրտչյանը (74կգ) և Կնյազ Իբոյանը (79կգ):
Մեր հավաքականը մրցաշարին մասնակցել է 9 ըմբիշով: