ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երևանի Անտառային փողոցում գտնվող երկհարկանի շինություններից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել հունիսի 3-ին` ժամը 16։15-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
![Երևանի Անտառային փողոցում երկհարկանի շինություն է այրվում. տանիքից թանձր ծուխ է բարձրանում Երևանի Անտառային փողոցում երկհարկանի շինություն է այրվում. տանիքից թանձր ծուխ է բարձրանում - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27798349_0:0:1000:563_1920x0_80_0_0_0325749f10c1104f301e8da2baa54ada.jpg)
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Հրդեհ «Երևան պանդոկում». կրակը տարածվել է վերևի հարկի ավտոպահեստամասերի խանութում
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։
ՃՏՊ Վանաձոր քաղաքի սկզբնամասում. հոսպիտալացվածների մեջ երկու երեխա կա