ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Հայտնի հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջի Stories բաժնում պատասխանել է հետևորդներ հումորային հարցերին։
Սկզբում հետևորդներին հետաքրքրել է, թե ինչո՞ւ է Գարիկն ամեն ինչ գրում ծիրանագույն ֆոնին։ Գարիկն էլ իրեն չի կորցրել և հիշել է պատմական հայրենիքը։
«Դա հայկական ծիրանի՝ տիեզերքի ամենահամեղ մրգի գույնն է»,-գրել է նա։ Հետո էլ կատակել է, որ դա նաև շատերի կողմից սիրված նարնջի ու մանդարինի գույնն է։
Հետեւորդներից մեկն էլ շարունակելով հայկական թեման, հարցրել է, թե որ կոնյակն է ավելի լավը՝ հայկակա՞նը, թե՞ վրացականը։ Գարիկը հումորով է հարցին պատասխանել։
«Առհասարակ պետք չէ խմել, դա վնասակար է առողջությանը։ Բայց եթե խմել, ավելի լավ է հայկականը»,- գրել է նա։
Հետևորդներից մեկին հետաքրքրել է, թե ինչու են հայերն ու վրացիները միշտ վիճում, թե ով է ավելի լավը։ «Որովհետև երբ գոյությունդ հավերժ է, սկսում ես վիճել»,- գրել է Մարտիրոսյանը։
Գարիկ Մարտիրոսյանի կինն օգտատերերին բողոքել է ամուսնուց և որպես փաստ լուսանկար հրապարակել
Հետևորդներից մեկին էլ հումորով հետաքրքրվել է, թե արդյոք Հյուսիսային Կորեայում հայկական համայնք կա։
«Իհարկե կա։ Հայ համայնքի ղեկավարի անունն էլ Կիմ Չեն Քարդաշյան է»,-կատակել է շոումենը։
Նշենք, որ Գարիկ Մարտիրոսյանը ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչ է, հումորիստ, հեռուստահաղորդավար, Comedy Club–ի գեղարվեստական ղեկավար և պրոդյուսեր։ 1993–2002 թթ. եղել է «Նոր հայեր» ՈւՀԱ–ի թիմի անդամ։